Բելու Հորիզոնտի (պորտ.՝ Belo Horizonte), քաղաք Բրազիլիայի հարավ-արևելքում։ Մինաս Ժերաիս նահանգի վարչական կենտրոնն է, երկրի հանքաարդյունաբերական (երկաթի և մանգանի հանքանյութեր, ոսկի) հիմնական շրջանի կենտրոնը։
Սև մետալուրգիայի, տեքստիլ, սննդի արդյունաբերության կենտրոն։ Ունի 2,475,440 բնակիչ (2010)։ Հիմնադրվել է 1895 թվականին[2]։