Բարոկկո

Ռուբենս, Մոգերի երկրպագությունը, 1624
Բերնինի, Սուրբ Թերեզայի հափշտակությունը, 1652

Բարոկկո (ենթադրաբար պորտ.՝ perola barroca, արտասովոր ձևի մարգարտահատիկ, կամ լատիներեն՝ baroco, սխոլաստիկ տրամաբանության սիլլոգիզմներից մեկի մնեմոնիկ անվանումը), 16-րդ դարի վերջի և 18-րդ դարի կեսի եվրոպական արվեստում իշխող ոճ։ Արտացոլել է ֆեոդալիզմի ճգնաժամը սկզբնական կուտակման և գաղութատիրական էքսպանսիայի դարաշրջանում, կրոնական և սոցիալական գիտակցության հարաճուն հակասությունները։

Ճարտարապետություն

Հակառեֆորմացիան է, որ լայնորեն կիրառել է բարոկկոն տաճարային շինարվեստում (ճիզվիտների կառույցները, Լատինական Ամերիկայի «ուլտրաբարոկկո» ճարտարապետություն)։ Սակայն տարածվել է ոչ միայն կաթոլիկական, այլև բողոքական, հետագայում՝ ուղղափառ եկեղեցու երկրներում։ Պալատական և եկեղեցական բարոկկոյի կողքին զարգացել են հակաֆեոդալական բողոքի, ինչպես և Հաբսբուրգների ու օսմանյան լծի դեմ սլավոնական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների հետ կապված «ստորին բարոկկոյի» ձևերը։ Բարոկկոյին բնորոշ է աշխարհի ընկալման և արտացոլման ներհակությունը, զգայական և մտավոր լարվածությունը, ասկետության կոչերը միահյուսված են գեդոնիզմին, նրբությունը՝ կոպտությանը, վերացական սիմվոլիկան՝ մանրամասների նատուրալիստական մեկնաբանությանը։ Բարոկկոն դինամիկ, աֆեկտացիայի հակամետ ոճ էր, որին հատուկ էին թատերայնությունը, պատրանքայինը։ Բարոկկոն յուրացրել և մշակել է գեղարվեստական տարբեր ավանդույթներ՝ դրանք մտցնելով ազգային ոճերի զարգացման մեջ։ Բարոկկոյին բնորոշ է նաև արվեստի տարբեր տեսակների փոխադարձ ներգործությունը (օպերա), պոեզիայի ընկալումը որպես խոսող գեղանկարչություն, իսկ գեղանկարչությունը որպես համր պոեզիա, էմբլեմներով և այլաբանությամբ հրապուրվելը։ Բարոկկոն հենվել է սխոլաստիկ տրամաբանության և ճարտասանության վրա, կիրառել է բարդ փոխաբերություններ և նմանեցումներ, ժառանգել է միջնադարի և Վերածննդի առավել արտահայտիչ գեղարվեստական ձևերը, անտիկ կերպարները համադրել քրիստոնեականին։ Նկատելի է բարոկկոյի յուրացումն ու կիրառումը ռոմանտիզմի և նորագույն մոդեռնիստական հոսանքների կողմից։

Ճարտարապետության մեջ, կերպարվեստում և դեկորատիվ արվեստում 16-րդ դարի կեսից մինչև 18-րդ դարի կեսը բարոկկոն եղել է հիմնական ոճական ուղղություններից մեկը։ Սերտորեն կապված լինելով միապետությանը, արիստոկրատիային և եկեղեցուն՝ բարոկկոյի արվեստը կոչված էր փառաբանելու, պրոպագանդելու նրանց հզորությունը։ Միաժամանակ արտացոլել է աշխարհի անսահմանության, բազմազանության, միասնականության, դրամատիկ բարդության և հավերժ փոփոխելիության նոր պատկերացումները, հետաքրքրությունը միջավայրի, մարդու շրջապատի և բնության տարերքի նկատմամբ։ Բարոկկոն հաջորդել է ինչպես Վերածննդի գեղարվեստական մշակույթին, այնպես էլ մաներիղմի սուբյեկտիվիստական արվեստին։ Բարոկկոյի արվեստին բնորոշ են վիթխարիությունը, ճոխությունն ու դինամիկան, պաթետիկ ոգևորությունը, զգացմունքի լարվածությունը, էֆեկտիվ տեսարանների, պատրանքայինի և իրականի համատեղման հակումը, մասշտաբների ու ռիթմերի, նյութերի ու ֆակտուրաների, լույսի և ստվերի ուժեղ կոնտրաստների հակումը։

Ռուսաստանում բարոկկոյի արվեստը զարգացել է 18-րդ դարի առաջին կեսին և արտացոլել է ազնվականական բացարձակ միապետության աճն ու ամրապնդումը (Պետերբուրգի, Պետերգոֆի, Ցարսկոյե Սելոյի ևն անսամբլները)։

18-րդ դարի առաջին կեսին բարոկկոն վերաճել է ռոկոկո ոճին, գոյակցել և միահյուսվել է նրան, իսկ 1760-ական թվականներին դուրս է մղվել կլասիցիզմի կողմից։

Other Languages
Afrikaans: Barok
Alemannisch: Barock
aragonés: Barroco
العربية: باروكية
مصرى: باروك
asturianu: Barrocu
azərbaycanca: Barokko
башҡортса: Барокко
Boarisch: Barock
беларуская: Барока
беларуская (тарашкевіца)‎: Барока
български: Барок
বাংলা: বারোক
bosanski: Barok
català: Barroc
čeština: Baroko
Чӑвашла: Барокко
Cymraeg: Baróc
dansk: Barokken
Deutsch: Barock
dolnoserbski: Barok
Ελληνικά: Μπαρόκ
English: Baroque
Esperanto: Baroko
español: Barroco
eesti: Barokk
euskara: Barrokoa
estremeñu: Barrocu
فارسی: باروک
suomi: Barokki
føroyskt: Barokkur
français: Baroque
贛語: 巴洛克式
galego: Barroco
Avañe'ẽ: Varróko
עברית: בארוק
हिन्दी: बरॉक
hrvatski: Barok
hornjoserbsce: Barok
magyar: Barokk
interlingua: Baroco
Bahasa Indonesia: Barok
Ido: Baroko
íslenska: Barokk
italiano: Barocco
日本語: バロック
Patois: Baruok
Basa Jawa: Barok
ქართული: ბაროკო
қазақша: Барокко
ಕನ್ನಡ: ಬರೊಕ್‌
한국어: 바로크
kurdî: Barok
Latina: Barocus
Lëtzebuergesch: Barock
Limburgs: Barok
lietuvių: Barokas
latviešu: Baroks
македонски: Барок
Bahasa Melayu: Baroque
Napulitano: Barocco
Plattdüütsch: Barock
Nedersaksies: Barok
norsk nynorsk: Barokken
norsk: Barokken
occitan: Barròc
ਪੰਜਾਬੀ: ਬਾਰੋਕ
polski: Barok
Piemontèis: Baròch
پنجابی: باروک
português: Barroco
română: Baroc
русский: Барокко
русиньскый: Бароко
саха тыла: Барокко
sicilianu: Baroccu
Scots: Baroque
srpskohrvatski / српскохрватски: Barok
Simple English: Baroque
slovenčina: Barok
slovenščina: Barok
српски / srpski: Барок
Seeltersk: Barock
svenska: Barocken
Kiswahili: Baroko
தமிழ்: பரோக்
тоҷикӣ: Барокко
ไทย: บารอก
Türkçe: Barok
українська: Бароко
اردو: باروکے
oʻzbekcha/ўзбекча: Barokko
Tiếng Việt: Baroque
West-Vlams: Barok
Winaray: Baroko
მარგალური: ბაროკო
Bân-lâm-gú: Baroque
粵語: 巴洛克