Արևելյան սոսի

Արևելյան սոսի
Krasi Platane.jpg
Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր
ԲաժինԾածկասերմեր
ԴասԵրկշաքիլավորներ
ԸնտանիքՍոսազգիներ
ՑեղՍոսի
Լատիներեն անվանում
Platanus orientalis
Հատուկ պահպանություն
Status none DD.svgՏվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
???

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Արևելյան սոսի (լատիներեն՝ Platanus orientalis), Հայաստանում աճում է բնականորեն, որը տերևաթափ հզոր ծառ է՝ մինչև 40(50) մ բարձրությամբ և 1.5-2.5 (3.5) մ տրամագծով։ Հնագույն (երորդական) ժամանակաշրջանի ռելիկտ է։

Կենսաբանական նկարագիր

Ջերմասեր է և խոնավասեր։ Աճում է ցածրադիր, համեմատաբար խոնավ աճատեղերում։ Տերևները թաթանման են, 5-7 բլթակավոր։ Արևելյան սոսին երկարակյաց է, սովորաբար ապրում է 500-600 տարի, սակայն հանդիպում են ծառեր, որոնք ունեն 2-2.5 հազար տարվա հասակ։ Առաջացնում է ուղիղ, շեղության փոքր աստիճան ունեցող ներ՝ բարձր ապրանքայնությամբ։ Արագաճ է՝ 20 տարեկանում ունենում է 16-18 մ բարձրություն և 25-30 սմ բնի տրամագիծ։ Լավ է աճում բարձր կրայնություն ունեցող հողերում։ Գազադիմացկուն և ծխադիմացկուն է, շոգեդիացկուն և փոշեդիմացկուն ծառատեսակ է։ Ներկայումս սոսու պուրակում բնական սերմնային վերաճն անբավարար է։ Շատ ծառերի մոտ նկատվում են չորացման երևույթներ։ Պատճառը, ամենայն հավանականությամբ անասունների արածեցումն է, մարդու գյուղատնտեսական ակտիվ գործունեությունը։

Other Languages
العربية: دلب مشرقي
azərbaycanca: Şərq çinarı
български: Източен чинар
brezhoneg: Platan-ar-Reter
kaszëbsczi: Wschòdnô platana
Cymraeg: Pilcoes
français: Platane d'Orient
hornjoserbsce: Narańša platana
한국어: 버즘나무
മലയാളം: ചിനാർ
Nederlands: Oosterse plataan
پنجابی: چنار
Simple English: Platanus orientalis
slovenščina: Vzhodna platana
Türkçe: Doğu çınarı
українська: Платан східний
اردو: چنار
中文: 法桐