Արևելասիբիրական ծով

Picto infobox map.png
Արևելասիբիրական ծով
Восточно-Сибирское море

'
Կոորդինատներ
Ընդհանուր մակերեսը944 600 կմ²
Ծավալը60 700 կմ³
Ամենամեծ խորությունը358 մ
Միջին խորությունը66 մ

Արևելասիբիրական ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով, Ասիայի հյուսիսարևելյան ափերի մոտ, Նորսիբիրական կղզիների և Վրանգելի կղզու միջև։

Հյուսիսային սահմանն անցնում է մոտավորապես 200 մ իզոբարով։ Տարածվում է մայրցամաքային ծանծաղուտի ծայրեզրով։ Մակերեսը 936 հզ․ կմ³ է, միջին խորությունը՝ 45 մ, առավելագույնը՝ 155 մ։ Ջրի ծավալը՝ 42 հզ․ կմ³։ Ափագիծը թույլ է կտրտված։ Առաջացնում է Չաունյան խորշը և Կոլիմայի ծոցը։ Արևելա-Սիբիրական ծովում են գտնվում Նորսիբիրական կղզիների մի մասը, Արջի կղզիները, Այոն, Շալաուրով կղզիները և այլն։ Արևելա-Սիբիրական ծով են թափվում Կոլիմա, Ալազեյա, Ինղիգիրկա և ուրիշ գետեր։ Կլիման արկտիկական է։ Ձմռանը ամբողջ ծովը սառցակալում է, ամռանը արևմտյան մասն առափնյա գոտում (երբեմն մինչև մի քանի հարյուր կմ լայնությամբ) ազատվում է սառույցներից, բայց լողացող սառույցները արևելյան ափերի մոտ պահպանվում են։ Ջրիջերմաստիճանը ամռանը բաց ծովում 0 °C և -1 °C է, ձմռանը սառույցի տակ տատանվում է -1, 2°-ից մինչև -1․8 °C, մեծ խորություններում - 1, 5 °C -ից ցածր է։ Աղիությունը՝ մինչև 30%։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և աննշան։

Հոսանքները շրջանաձև են, ունեն ժամսլաքի շարժման հակառակ ուղղություն։ Արևելա-Սիբիրական ծովը հարուստ է արդյունագործական նշանակություն ունեցող գազաններով և ձկներով։ Գլխավոր նավահանգիստներն են Պևեկը, Ամբարչիկը։ Արևելա-Սիբիրական ծովը Հյուսիսային ծովային ուղու մասն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
azərbaycanca: Şərqi Sibir dənizi
Bahasa Indonesia: Laut Siberia Timur
Bahasa Melayu: Laut Siberia Timur
norsk nynorsk: Aust-Sibir-havet
srpskohrvatski / српскохрватски: Istočnosibirsko more
Simple English: East Siberian Sea
oʻzbekcha/ўзбекча: Sharqiy Sibir dengizi
Tiếng Việt: Biển Đông Xibia
Bân-lâm-gú: Tang Siberia Hái