Արմատականություն

Արմատականություն ( լատ.՝ radix - արմատ) , քաղաքականության մեջ վճռական գործողությունների և մեթոդների ձգտում, ընդդիմադիր ուղղություն։

Արմատականություն տերմինը սովորաբար օգտագործում են քաղաքական կուսակցությունների, խորհրդարանական խմբավորումների, քաղաքական շարժումների գործունեությունը բնութագրելու համար։ Տարբերում են 3 տեսակի արմատականություն՝

  • աջ
  • ձախ
  • հեղափոխական։

Պատմություն

Արմատականություն տերմինն առաջացել է 18-րդ դար-ի վերջին Անգլիայում, արդյունաբերական հեղափոխության շրջանում և արագորեն տարածվել է Եվրոպայում ինրև քաղաքական, կրոնական, լուսավորական և մշակութային հոսանք։ Սկզբնական շրջանում արմատականները հանդես էին գալիս ընտրական իրավունքի, պետության կառավարմանը քաղաքացիների մասնակցության ընդլայնման քաղաքական ու քաղաքացիական իրավունքնեի ու ազատությունների կիառաման օգտին։ Այս հիմնախնդիրների լուծումից հետո, նրանք հանդես էին գալիս հօգուտ քաղաքական քննարկումների ընդլայնման։ Առանձին երկրներում, որտեղ ուժեղ է եկեղեցու ազդեցությունը, արմատական է համարվում հակակղերական կողմնորոշումը : 19-20-րդ դարերում արմատականությունը դարձավ սոցիալիստական, սոցիալ-ժողովրդական կողմնորոշում ունեցող ձախ կուսակցությունների գաղափարախոսությունը։

Other Languages
العربية: راديكالية
беларуская: Радыкалізм
català: Radicalisme
čeština: Radikalismus
Deutsch: Radikalismus
español: Radicalismo
eesti: Radikalism
français: Radicalisme
galego: Radicalismo
hrvatski: Radikalizam
magyar: Radikalizmus
Bahasa Indonesia: Radikalisme (sejarah)
íslenska: Róttækni
italiano: Radicalismo
日本語: 急進主義
ქართული: რადიკალიზმი
қазақша: Радикализм
lumbaart: Radicalism
македонски: Радикализам
Nederlands: Radicalisme
português: Radicalismo
русский: Радикализм
slovenčina: Radikalizmus
українська: Радикалізм
中文: 激进主义
Bân-lâm-gú: Kip-chìn-phài