Արիստիդ Մայոլ

Արիստիդ Մայոլ
ֆր.՝ Aristide Maillol
Rippl-Rónai Aristide Maillol 1899.jpg
Ծնվել էդեկտեմբերի 8, 1861()[1][2][5][7], Բանիյուլ Սյուր Մեր), ֆրանսիացի քանդակագործ։

Կենսագրություն

1882-1986 թվականներին սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Ազդվել է Պ. Գոգենից, հարել «նաբի» խմբակցությանը, կատարել գոբելենների էսքիզներ։ 1890-ական թվականների 2-րդ կեսից ստեղծել է «մոդեռն» ոճի հաստոցային ոչ մեծ քանդակներ։ Ստեղծագործական հասուն շրջանում (1900-ական թվականներին) ձգտել է զանգվածների ծավալապլաստիկական կառուցիկության և ընդհանրականության, ուրվագծի սահունության («Գիշեր», 1902-1909, բրոնզ, մասնավոր հավաքածու, Փարիզ, «Մանյակով Վեներան», 1930։ Հիմնականում պատկերելով կանանց մարմիններ (մարմարից, քարից, բրոնզից), դրանցում մարմնավորելով գեղեցիկ մարդու իր իդեալը, միաժամանակ հաղորդել է կամ հայեցողական հանգստի զգացողություն («Միջերկրածով», 1902-1905 թթ., բրոնզ, մասնավոր հավաքածու, ԱՄՆ), կամ դինամիզմ («Իլդե-Ֆրանս», բրոնզ, 1920-1925 թթ., Պտի-Պալե թանգարան, Փարիզ)։ Մայոլը կերպարների խորհրդանշական բովանդակությունը համադրել է արդիականության, իսկ գեղարվեստական լուծումը՝ միջավայրի հետ (առաջին համաշխարհային պատերազմում ընկածների հիշատակին կանգնեցված հուշարձաններ, 19-րդ դարի վերջի նշանավոր մարդկանց մոնումենտներ)։ «Կաշկանդված գործողություն» քանդակի (բրոնզ, 1906, ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Փարիզ) կնոջ հզոր մարմինը բացահայտում է Լ. Օ. Բլանկիի կյանքի պաթոսը, ներդաշնակության գաղափարը մարմնավորող նիմֆան՝ Պ. Սեզանի ստեղծագործական որոնումների նպատակը (հուշարձան՝ Պ. Սեզանին, քար, 1912-1925 թթ., Թուիլրի պարտեզ)։ Դեկորատիվ բնույթի աշխատանքներում («Պոմոնա», բրոնզ, 1910 թ., Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)) կարևորված են զգայականությունը, մարդու և բնության միասնության բացահայտումը։ Մայոլը հայտնի է նաև մանրաքանդակներով, գծանկարներով, փորագրություններով և վիմագրություններով։ Խորը ռեալիզմով նրա մարդասիրական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի նշանավոր քանդակագործների վրա։

Other Languages
български: Аристид Майол
čeština: Aristide Maillol
Esperanto: Aristide Maillol
français: Aristide Maillol
Lëtzebuergesch: Aristide Maillol
lietuvių: Aristide Maillol
Nederlands: Aristide Maillol
português: Aristide Maillol
srpskohrvatski / српскохрватски: Aristide Maillol
српски / srpski: Аристид Мајол
українська: Арістид Майоль
Tiếng Việt: Aristide Maillol