Արեգակ

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արեգակ (այլ կիրառումներ)
Արեգակ Sun symbol.svg
The Sun by the Atmospheric Imaging Assembly of NASA's Solar Dynamics Observatory - 20100819.jpg
Դիտարկումների տվյալներ
Միջին հեռավորություն
Երկրից
1,496 ×108 կմ
Պայծառություն (V) −26,74 [1]
Բացարձակ մեծություն 4,83 [1]
Սպեկտրալ դասակարգում G2V
Մետաղականություն Z = 0,0122 [2]
Անկյունային չափ 31,6′ – 32,7′ [3]
Ածական Արեգակնային
Ուղեծրի տվյալներ
Միջին հեռավորությունը
Ծիր Կաթինի միջուկից
~2,5 ×1017 կմ
26000 լ.տ.
Գալակտիկական պարբերությունը (2,25 – 2,50)×108 a
Արագությունը ~ 220 կմ/վ (գալակտիկայի կենտրոնի նկատմամբ)
~20 կմ/վ (աստղային հարևանության այլ աստղերի համեմատ)
~370 կմ/վ [4] (տիեզերական միկրոալիքային ֆոնի հանդեպ)
Ֆիզիկական տվյալներ
Միջին տրամագիծը 1,392684 ×106 կմ [5]
Հասարակածային շառավիղը 6,96342 ×105 կմ [6]
109 × Երկրինը [7]
Հասարակածային պարագիծը 4,379 ×106 կմ [7]
109 × Երկրինը [7]
Սեղմումը 9 ×10−6
Մակերևույթի մակերեսը 6,0877 ×1012 կմ² [7]
11990 × Երկրինը [7]
Ծավալը 1,412 ×1018 կմ³ [7]
1 300 000 × Երկրինը
Զանգվածը 1,9891 ×1030 կգ [1]
333 000 × Երկրինը [1]
Միջին խտությունը 1,408 ×103 կգ/մ³ [1] [7] [8]
Խտությունը Կենտրոնի (մոդել)՝ 1,622 ×105 կգ/մ³ [1]
Ներքին ֆոտոսֆերա՝ 2 ×10−4 կգ/մ³
Ներքին քրոմոսֆերա՝ 5 ×10−6կգ/մ³
Պսակ (միջին)՝ 1 ×10−12 կգ/մ³ [9]
Հասարակածային մակերևույթի ձգողությունը 274,0 մ/վ² [1]
27,94 g [7]
Երկրորդ տիեզերական արագությունը
(մակերևույթից)
617,7 կմ/վ [7]
55 × Երկրինը [7]
Ջերմաստիճանը Կենտրոն (մոդել)՝ ~1,57 ×107 Կ [1]
Ֆոտոսֆերա՝ 5778 Կ [1]
Պսակ՝ ~5 ×106 Կ
Լուսատվությունը (Lsol) 3,846 ×1026 Վտ [1]
~3,75 ×1028 լմ}}
Պայծառությունը (Isol) 2,009 ×107 Վտ/մ²/ սռ
Տարիքը 4,57 միլիարդ տարի [10]
Պտույտի տվյալները
Կոնայնություն 7,25° [1]
( խավարածրի նկատմամբ)
67,23°
(գալակտիկական հարթության նկատմամբ)
Ուղիղ ծագում
(հյուսիսային բևեռի) [11]
286,13°
19 ժ 4 ր 30 վ
Թեքումը
(հյուսիսային բևեռի)
+63,87°
63° 52' Հյուս
Սիդերիկ պտույտի պարբերությունը
(հասարակածի վրա)
25,05 օր [1]
(16° լայնության վրա) 25,38 օր [1]
25 օր 9 ժ 7 ր 12 վ [11]
(բևեռներում) 34,4 օր [1]
Պտույտի արագությունը
(հասարակածի վրա)
7,189 ×103 կմ/ժ [7]
Ֆոտոսֆերային կազմությունը (ըստ զանգվածի)
Ջրածին 73,46% [12]
Հելիում 24,85%
Թթվածին 0,77%
Ածխածին 0,29%
Երկաթ 0,16%
Նեոն 0,12%
Ազոտ 0,09%
Սիլիցիում 0,07%
Մագնեզիում 0,05%
Ծծումբ 0,04%

Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից [13] [14]: Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ [6], որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86%-ը։

Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը ( ֆոտոններն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման։
Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը [15]) և հետևյալ, չնչին քանակության քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ [16]:
Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ ( «դեղին թզուկ»)։ Արեգակի մակերեսի ջերմությունը հասնում է 6000  K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն ավելի ուժեղ ցրման և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։

Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։
Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 %-ն ունեն ավելի նվազ պայծառություն, քան Արեգակը (մեծամասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադրում հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։

Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225 - 250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում [17]:
Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» - բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» - ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունն է +4,83m

Բնութագրեր

Արեգակը G2V աստղերի տեսակին («դեղին թզուկ») պատկանող աստղ է, որը կազմում է Արեգակնային համակարգի զանգվածի մոտ 99.86%-ը։ Արեգակի բացարձակ աստղային մեծություն՝ +4.83 է, որն ըստ գնահատականների ավելի պայծառ է, քան Ծիր Կաթին գալակտիկայի աստղերի մոտ 85%-ը, որոնց մեծ մասը կարմիր թզուկներ են [18] [19]: Արեգակը առաջին սերնդի կամ ծանր տարրերով հարուստ [Ն 1] աստղ է [20]: Արեգակը հավանաբար ձևավորվել է մոտակա մեկ կամ մի քանի գերնոր աստղերի բռնկման պատճառով [21]: Սրանով է բացատրվում Արեգակնային համակարգում ծանր քիմիական տարրեր առատությունը (ինչպես օրինակ՝ ոսկի կամ ուրան) այլ՝ երկրորդ սերնդի աստղերի համեմատ։ Ծանր տարրերը կարող են առաջանալ գերնոր աստղերի բռնկման ընթացքում տեղի ունեցող էնդոթերմիկ միջուկային ռեակցիաների ժամանակ կամ զանգվածեղ երկրորդ սերնդի աստղի ներսում նեյտրոնային զավթման միջոցով միջուկային տրանսմուտացիայով։

Արեգակը երկնքի ամենապայծառ մարմինն է՝ −26.74 տեսանելի մեծությամբ [22] [23]: Այն մոտավորապես 13 միլիարդ անգամ ավելի պայծառ է, քան հաջորդ ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, որի տեսնալեի մեծությունը −1.46 է։ Երկրի և Արեգակի կենտրոնների միջին հեռավորությունը մոտավորապես 1 աստղագիտական միավոր (մոտ 150,000,000 կմ) է, չնայած հեռավորությունը տարվա եղանակներից կախված փոխվում է [24]: Այս միջին հեռավորության դեպքում լույսը Արեգակի հորիզոնից Երկրի հորիզոն է հասնում 8 րոպե 19 վայրկյանում, բայց Երկրի և Արեգակի ամենամոտ կետում լույսը երկու վայրկյան ավելի շուտ է հասնում։ Երկրի կենդանական աշխարհի մեծ մասի համար [Ն 2] Արեգակի լույսը էներգիայի աղբյուր է ( Ֆոտոսինթեզի միջոցով [25]), և նրանով է պայմանավորված Երկրի կլիման և եղանակը։

Արգեակը հստակ սահմաններ չունի, բայց ֆոտոսֆերայից վերև բարձրության աճի հետ զուգահեռ ցուցչային կերպով նվազում է խտությունը [26]: Սակայն, պայմանականորեն Արեգակի շառավիղը համարվում է կենտրոնի և ֆոտոսֆերայի եզրի հեռավորությունը [27]: Ըստ այս սահմանման՝ Արեգակը գրեթե կատարյալ գունդ է՝ 9 ×10−6 էլիպսայնությամբ [28], ինչը նշանակում է, որ բևեռային և հասարակածային տրամագծերի տարբերությունը ընդամենը 10 կմ է [29]։ Մոլորակների մակընթացային ուժերը չափազանց թույլ են և Արգեակի ձևի վրա էական ազդեցություն չեն ունենում [30]: Հասարակածում Արեգակը ավելի արագ է պտտվում, քան բևեռներում: Այս տարբերությունը պայմանավորված է կոնվեկցիայով (ջերմության տեղափոխության պատճառով) և կորիոլիսի ուժով (Արգեակի պտույտի պատճառով)։ Աստղերով սահմանված հաշվարկման համակարգում Արգեակի պտույտի պարբերությունը հասարակածում 25.6 օր է, իսկ բևեռներում՝ 33.5 օր [31]:

Other Languages
Аҧсшәа: Амра
адыгабзэ: Тыгъэ
Afrikaans: Son
Akan: Ewia
Alemannisch: Sonne
አማርኛ: ፀሐይ
aragonés: Sol
Ænglisc: Sunne
العربية: الشمس
ܐܪܡܝܐ: ܫܡܫܐ
مصرى: الشمس
অসমীয়া: সূৰ্য
asturianu: Sol
Atikamekw: Pisimw
авар: Бакъ
Aymar aru: Willka
azərbaycanca: Günəş
تۆرکجه: گونش
башҡортса: Ҡояш
Boarisch: Sun
žemaitėška: Saulė
Bikol Central: Saldang
беларуская: Сонца
беларуская (тарашкевіца)‎: Сонца
български: Слънце
भोजपुरी: सुरुज
Bahasa Banjar: Matahari
বাংলা: সূর্য
བོད་ཡིག: ཉི་མ།
brezhoneg: Heol
bosanski: Sunce
буряад: Наран
català: Sol
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Nĭk-tàu
нохчийн: Малх
Cebuano: Adlaw
ᏣᎳᎩ: ᏅᏓ
Tsetsêhestâhese: Éše'he
کوردی: خۆر
corsu: Soli
Nēhiyawēwin / ᓀᐦᐃᔭᐍᐏᐣ: ᒌᔑᑳᐅᐲᓯᒽ
qırımtatarca: Küneş
čeština: Slunce
kaszëbsczi: Słuńce
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Слъньцє
Чӑвашла: Хĕвел
Cymraeg: Haul
dansk: Solen
Deutsch: Sonne
Zazaki: Tici
डोटेली: सूर्य
ދިވެހިބަސް: އިރު
Ελληνικά: Ήλιος
emiliàn e rumagnòl: Såul
English: Sun
Esperanto: Suno
español: Sol
eesti: Päike
euskara: Eguzkia
estremeñu: Sol
فارسی: خورشید
Fulfulde: Naange
suomi: Aurinko
Võro: Päiv
føroyskt: Sólin
français: Soleil
arpetan: Solely
Nordfriisk: San
furlan: Soreli
Frysk: Sinne
Gaeilge: An Ghrian
贛語: 太陽
Gàidhlig: Grian
galego: Sol
Avañe'ẽ: Kuarahy
𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺: 𐍃𐌿𐌽𐌽𐍉
ગુજરાતી: સૂર્ય
Gaelg: Yn Ghrian
Hausa: Rana
客家語/Hak-kâ-ngî: Ngit-tèu
Hawaiʻi:
עברית: השמש
हिन्दी: सूर्य
Fiji Hindi: Suraj
hrvatski: Sunce
Kreyòl ayisyen: Solèy
magyar: Nap
interlingua: Sol
Bahasa Indonesia: Matahari
Interlingue: Sole
Iñupiak: Siqiñiq
Ilokano: Init
Ido: Suno
íslenska: Sólin
italiano: Sole
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᓯᕿᓂᖅ
日本語: 太陽
Patois: Son
la .lojban.: solri
Basa Jawa: Srengéngé
ქართული: მზე
Qaraqalpaqsha: Quyash
Taqbaylit: Iṭij
Kabɩyɛ: Wɩsɩ
Kongo: Ntangu
қазақша: Күн (жұлдыз)
ភាសាខ្មែរ: ព្រះអាទិត្យ
ಕನ್ನಡ: ಸೂರ್ಯ
한국어: 태양
Перем Коми: Шонді
къарачай-малкъар: Кюн
Ripoarisch: Sunn
Kurdî: Roj (stêrk)
коми: Шонді
kernowek: Howl
Кыргызча: Күн
Latina: Sol
Ladino: Sol
Lëtzebuergesch: Sonn
лезги: Рагъ
Limburgs: Zon
Ligure:
lumbaart: Suu
lingála: Mói
lietuvių: Saulė
latgaļu: Saule
latviešu: Saule
मैथिली: सूर्य
Basa Banyumasan: Srengenge
мокшень: Шись
Malagasy: Masoandro
македонски: Сонце
മലയാളം: സൂര്യൻ
монгол: Нар
मराठी: सूर्य
Bahasa Melayu: Matahari
Malti: Xemx
Mirandés: Sol
မြန်မာဘာသာ: နေ
مازِرونی: خورشید
Dorerin Naoero: Ekwan
Nāhuatl: Tōnatiuh
Napulitano: Sole
Plattdüütsch: Sünn
Nedersaksies: Zunne
नेपाली: सूर्य
नेपाल भाषा: सूर्द्य
Nederlands: Zon
norsk nynorsk: Sola
norsk: Solen
Novial: Sune
Nouormand: Solé
Diné bizaad: Jóhonaaʼéí
occitan: Soleu
Livvinkarjala: Päiväine
ଓଡ଼ିଆ: ସୂର୍ଯ୍ୟ
Ирон: Хур
ਪੰਜਾਬੀ: ਸੂਰਜ
Kapampangan: Aldo
Papiamentu: Solo
Picard: Solel
Deitsch: Sunn
Pälzisch: Sunn
polski: Słońce
Piemontèis: Sol
پنجابی: سورج
Ποντιακά: Ήλος
پښتو: لمر
português: Sol
Runa Simi: Inti
rumantsch: Sulegl
Romani: Kham
română: Soare
armãneashti: Soari
русский: Солнце
русиньскый: Сонце
संस्कृतम्: सूर्यः
саха тыла: Күн (сулус)
sardu: Sole
sicilianu: Suli
Scots: Sun
سنڌي: سج
davvisámegiella: Beaivváš
srpskohrvatski / српскохрватски: Sunce
සිංහල: හිරු
Simple English: Sun
slovenčina: Slnko
slovenščina: Sonce
chiShona: Zuva
Soomaaliga: Qorax
shqip: Dielli
српски / srpski: Сунце
Seeltersk: Sunne
Basa Sunda: Panonpoé
svenska: Solen
Kiswahili: Jua
ślůnski: Słůńce
ತುಳು: ಸೂರ್ಯ
తెలుగు: సూర్యుడు
тоҷикӣ: Офтоб
Türkmençe: Gün (ýyldyz)
Tok Pisin: San
Türkçe: Güneş
татарча/tatarça: Кояш
chiTumbuka: Zuwa
Twi: Ewia
тыва дыл: Хүн (сылдыс)
удмурт: Шунды
ئۇيغۇرچە / Uyghurche: قۇياش
українська: Сонце
اردو: سورج
oʻzbekcha/ўзбекча: Quyosh
vèneto: Sołe
vepsän kel’: Päiväine
Tiếng Việt: Mặt Trời
West-Vlams: Zunne
Volapük: Sol
walon: Solea
Wolof: Jant
吴语: 太陽
хальмг: Нарн
isiXhosa: UKat
მარგალური: ბჟა
ייִדיש: זון
Yorùbá: Òrùn
Vahcuengh: Daengngoenz
Zeêuws: Zunne
中文: 太阳
文言:
Bân-lâm-gú: Ji̍t-thâu
粵語: 太陽
isiZulu: Ilanga