Աստղակենսաբանություն

Տիեզերքում նուկլեինաթթուներից բացի կարող են լինել կյանքի ինֆորմացիան կրող այլ միացություններ ևս[1]:

Աստղակենսաբանություն (էկզոկենսաբանություն), գիտություն, որի ուսումնասիրման առարկան կյանքի ծագումն է, էվոլյուցիան և տարածումը տիեզերքում: Աստղակենսաբանությունը հիմնվում է ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, կենսաբանության, էկոլոգիայի, հնէաբանության, աշխարհագրության և երկրաբանության նվաճումների վրա՝ նպատակ ունենալով ուսումնասիրել այլ մոլորակներում կյանքի ծագման հավանականությունը[2][3]: Շատ խնդիրների լուծման ժամանակ մարդու տիեզերական տարածություն ակտիվ մուտք ունենալու հետևանքով աստղակենսաբանությունը սերտորեն առնչվում է Տիեզերական կենսաբանության և Տիեզերական բժշկության հետ։ Աստղակենսաբանությունը որոնում է կյանքի համար բարենպաստ պայմաններ ինչպես Արեգակնային համակարգում, այնպես էլ նրա սահմաններից դուրս և կյանքի զարգացման հավանականությունը երկրի և տիեզերքի բարդ պայմաններում[4] (ինչպես նաև նախակենսաբանական քիմիայի ապացույցների որոնման և լաբորատոր ու գործնական հետազոտություններ երկրի վրա կյանքի զարգացման վաղ շրջանների ուսումնասիրման համար)։

Other Languages
Afrikaans: Astrobiologie
asturianu: Astrobiología
azərbaycanca: Astrobiologiya
žemaitėška: Astrobioluogėjė
беларуская: Астрабіялогія
български: Астробиология
bosanski: Astrobiologija
català: Astrobiologia
čeština: Astrobiologie
Cymraeg: Astrofioleg
Deutsch: Astrobiologie
Ελληνικά: Βιοαστρονομία
English: Astrobiology
Esperanto: Astrobiologio
español: Astrobiología
euskara: Exobiologia
français: Exobiologie
hrvatski: Astrobiologija
Bahasa Indonesia: Astrobiologi
italiano: Esobiologia
日本語: 宇宙生物学
қазақша: Экзобиология
한국어: 우주생물학
Кыргызча: Астробиология
Lëtzebuergesch: Astrobiologie
Lingua Franca Nova: Biolojia estrateral
lietuvių: Astrobiologija
latviešu: Astrobioloģija
македонски: Астробиологија
Bahasa Melayu: Astrobiologi
Nederlands: Astrobiologie
norsk nynorsk: Astrobiologi
occitan: Exobiologia
português: Exobiologia
română: Exobiologie
srpskohrvatski / српскохрватски: Astrobiologija
Simple English: Astrobiology
slovenčina: Astrobiológia
slovenščina: Astrobiologija
српски / srpski: Астробиологија
svenska: Astrobiologi
Türkçe: Astrobiyoloji
українська: Астробіологія
oʻzbekcha/ўзбекча: Astrobiologiya
Tiếng Việt: Sinh học vũ trụ