Աստծո քաղաքը (ֆիլմ, 2002)

Picto infobox cinema.png
Աստծո քաղաքը
Cidade de Deus
Cidade de deus.jpg
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Ֆրանսիա Ֆրանսիա
ԺանրԿրիմինալ դրամա
Պատմողական
ՀիմքԱստծո քաղաքը
Թվական2002
ԼեզուԲրազիլյան պորտուգալերեն
ՌեժիսորՖեռնանդու Մեյրելեշ
Կատիա Լունդ
ՊրոդյուսերԱնդրեա Բարատա Ռիբեյրու
Մաուրիսիու Անդրադե Ռամոս
Էլիսա Տոլոմելի
Ուոլթեր Սելլես
Սցենարի հեղինակԲռաուլիու Մանտովանի
Պաուլո Լինս (վեպ)
ԴերակատարներԱլեշանդրու Ռոդրիգեզ
Ալիս Բրագա
Լեանդրո Ֆիրմինա
Ֆելիպե Հաագինսեն
Դուգլաս Սիլվա
Ջոնաթան Հաագինսեն
Մաթեուշ Նաշտերգայլե
Ռոբերտա Ռոդրիգես
Գրացիելլա Մորետտո
ՕպերատորՍեզար Չառլոնե
ԵրաժշտությունԹեդ Կորտեզ
Անտոնիո Պինտու
ՄոնտաժDaniel Rezende
Պատմվածքի վայրՌիո դե Ժանեյրո
Նկարահանման վայրՌիո դե Ժանեյրո
ԿինոընկերությունO2 Filmes
Globo Filmes
StudioCanal
Wild Bunch
Տևողություն128 րոպե
Բյուջե$ 3,3 000 000
Շահույթ$ 30 641 770
ՀաջորդՏղամարդկանց քաղաք
MPAA վարկանիշRATED R.svg
Պաշտոնական կայքէջ

«Աստծո քաղաքը» (պորտCidade de Deus), ռեժիսորներ Ֆեռնանդու Մեյրելլիշի և Կատիա Լունդի կողմից 2002 թվականին նկարահանված գանգստերական դրամա։ Ֆիլմն հիմնված է Պաուլո Լինսի 1997 թվականին գրած համանուն վեպի վրա, սակայն սցենարը մշակված է իրական դեպքերի հիման վրա։ Ֆիլմը պատմում է Ռիո դե Ժանեյրոյի ետնախորշային արվարձաններից մեկի՝ Աստծո քաղաքի մասին, որտեղ 1960-1980-ականներին հանցավորությունը ահռելի չափերի էր հասնում։ Ֆիլմում մանրամասնորեն ցուցադրվում է նարկոդիլլեր Փոքրիկ Զեի և հանցագործ Գեղեցկադեմ Նեդի միջև մղվող պատերազմները։ Ֆիլմն անդրադառնում է Բրազիլիայում առկա ռասայական և սոցիալական անհավասարություններին։

Ֆիլմում հանդես եկող դերասանների մեծ մասը բնակվում էր Աստծո քաղաք և Վիդիգալ կոչվող ֆավելաներում (ետնախորշ)։

2004 թվականին «Աստծո քաղաքը» առաջադրվում է միանգամից 4 Ակադեմիայի մրցանակի՝ «լավագույն օպերատորական աշխատանք», «լավագույն ռեժիսորական աշխատանք», «լավագույն ադապտացված սցենար», և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ Մինչ այդ՝ ֆիլմը 2003 թ.-ին ընտրվել էր ներկայացնելու Բրազիլիան «լավագույն օտարալեզու ֆիլմ» կատեգորիայում, սակայն հանվել էր մրցակցությյունից, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի այն ներկայացնել հաջորդ տարվա չորս անվանակարգերում։

Ռեժիսորներ Մեյրելլիշը և Լունդը ֆիլմի համաշխարհային հաջողությունից հետո նկարահանում են «Տղամարդկանց քաղաք» հեռուստասերիալը և գեղարվեստական ֆիլմը, որտեղ գործողությունները կրկին տեղի են ունենում Աստծո քաղաքում, և բացի այդ՝ կինոնկարներում հանդես են գալիս «Աստծո քաղաքի» դերասաններից Դուգլաս Սիլվան և Դարլան Կունյան։

IMDb վարկածով բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի ցուցակում ֆիլմը, 2013 թվականի հունիսի 12-ի դրությամբ, գրավում է 21-րդ տեղը։

  • Արտաքին հղումներ

Արտաքին հղումներ

Other Languages
български: Градът на Бога
Ελληνικά: Η πόλη του Θεού
emiliàn e rumagnòl: City of God
Esperanto: Cidade de Deus
español: Ciudad de Dios
Fiji Hindi: City of God
Bahasa Indonesia: City of God (film 2002)
italiano: City of God
Кыргызча: Кудай кенти
Bahasa Melayu: Filem City of God
Nederlands: Cidade de Deus
polski: Miasto Boga
русский: Город Бога
slovenčina: Mesto bohov
slovenščina: Božje mesto
српски / srpski: Божји град (филм)
Türkçe: Tanrı Kent
українська: Місто Бога