Աշուրբանիպալի գրադարան

Աշուրբանիպալի գրադարան
Der Palast von Sennacherib.jpg
Տեսակգրադարան
ՏեղադրությունՆինվե
Անվանված էԱշուրբանիպալ
Նինվե քաղաքի պալատի հատակագիծը, որտեղ հայտնաբերվել է գրադարանը

Աշուրբանիպալի գրադարան, հին աշխարհից պահպանված խոշորագույն գրադարանը, հայտնի բոլոր գրադարաններից հնագույնը: Ձևավորվել է 25 տարվա ընթացքում Ասորեստանի Նինվե մայրաքաղաքում Աշուրբանիպալ արքայի հրամանով (մ.թ.ա. VII դար): Ծառայել է նաև որպես պետական արխիվ: Արքայի մահից հետո ֆոնդերը ցրվել են տարբեր պալատներով: Գրադարանը հայտնաբերվել է պատմական Նինվեի տարածքում` ներկայիս Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու[1][2]: Հնագետների կողմից հայտնաբերված գրադարանը կազմված է 25.000 կավե սեպագիր աղյուսներից: Գրադարանի հայտնաբերումը XIX դարում մեծ նշանակություն է ունեցել Միջագետքի մշակույթն ուսումնասիրելու և սեպագրերը բացահայտելու հարցում:

Հին պարսկական և հայկական աղբյուրները վկայում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին, ոգեշնչվելով Աշուրբանիպալի գրադարանով, որոշել է հիմնադրել սեփական գրադարանը: Նա մահացել է` առանց իրականացնելու իր մտադրությունը, սակայն նրա բարեկամ և հետևորդ Պտղոմեոս Լագոսը, փորձելով իրականություն դարձնել Ալեքսանդրի մտահղացումը, հետագայում հիմնում է Ալեքսանդրիայի գրադարանը[3]:

Other Languages
Bahasa Indonesia: Perpustakaan Asyurbanipal
srpskohrvatski / српскохрватски: Asurbanipalova biblioteka