Անպարտելի արմադա

Իսպանական Արմադա
Անգլիական նավերը և Իսպանական Արմադան
Անպարտելի Արմադա
Թվական1588
Վայր
Պատճառանգլիական միջամտությանը իսպանական Նիդերլանդներում
Արդյունքիսպանական նավատորմի ոչնչացում
Հակառակորդներ
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Անգլիա Միացյալ թագավորություն
Հրամանատարներ
Անգլիա Անգլիա Լորդ Հովարդ
Ֆրենսիս Դրեյք
Ջոն Հավկինս
Նիդերլանդներ Նիդերլանդներ Ջուստինիուս վան Նեսսեու
Էստենդերտ Ռիլ դե Ֆիլիպ II


Իսպանական Արմադա (իսպ.՝ Grande y Felicísima Armada), 130 նավերից բաղկացած իսպանական նավատորմ, որը նավարկության դուրս եկավ Լա Կորունայից (A Coruña) 1588 թվականի օգոստոսին Ալոնսո Պերես դե Գուսմանի (Alonso Pérez de Guzmán) հրամանատարության տակ (Մեդիա Սիդոնիայի 7-դ դուկ), որպեսզի ուղեկցի բանակը Ֆլանդրիայից։ Ռազմավարական նպատակն էր տապալել Ելիզաբեթ թագուհուն և հաստատել բողոքականությունը Անգլիայում այն նպատակով, որպեսզի վերջ դրվի անգլիական միջամտությանը իսպանական Նիդերլանդներում։

Տեսարան

Նախադրյալներ

Հենրի VIII-ը սկսում է անգլիական Ռեֆորմացիան ինչպես քաղաքականության մեջ , այնպես էլ անձնական կյանքում՝ ամուսնալուծվելով նախկին կնոջից և ամուսնանալով Կատերինա Արագոնցու հետ։ Ռեֆորմացիոն շարժումը աստիճանաբար տարածվում է ստանում Եվրոպայում հատկապես Հենրիխի որդու Էդվարդ VI-ի օրոք։ Էդվարդը անժառանգ էր, և մահից հետո գահն անցնում է Հենրիխի դստերը՝ Մերի I-ին, որն վերահաստատում է հռոմեական եկեղեցու ազդեցությունը եկեղեցական գործերում։ Մերին և իր ամուսինը` Ֆիլիպ II Իսպանացին, հռոմեական ազդեցությունը հաստատելով եկեղեցական բոլոր գործերում` դաժանաբար 260 մարդու այրել տվեցին խարույկներում կամ ցցերի հանեցին։ Մարի I-ը վաստակեց «Արյունոտ Մարի» մականունը[1]։

Ֆիլիպ II Իսպանացի

Մերին մահանում է 1558 թվականին՝ գահին թողնելով իր արյունակից քրոջը՝ Էլիզաբեթ I-ին։ Ֆիլիպը կարծում էր, որ Էլիզաբեթը հերետիկոս է և Անգլիայի ապօրինի ղեկավար, քանի որ Հենրիխը պաշտոնապես չէր ամուսնալուծվել առաջին կնոջից։ Ֆիլիպն աջակցում էր դավադիրներին՝ Էլիզաբեթին գահընկեց անելու համար։ Սակայն Էլիզաբեթը բանտարկում է Շոտլանդիայի թագուհուն և մահապատժի ենթարկում 1587 թվականին։ Ֆիլիպից վրեժ լուծելու համար Էլիզաբեթը աջակցում է Իսպանիայի դեմ կազմակերպված ապստամբությանը։

Other Languages
Afrikaans: Spaanse Armada
azərbaycanca: Yenilməz armada
Bahasa Indonesia: Armada Spanyol
한국어: 무적함대
Bahasa Melayu: Armada Sepanyol
မြန်မာဘာသာ: စပိန်ရေတပ်ကြီး
Nederlands: Spaanse Armada
português: Invencível Armada
سنڌي: آرميڊا
Simple English: Spanish Armada
српски / srpski: Шпанска армада
українська: Іспанська Армада
吴语: 无敌舰队