Անձնանուն

Անձնանուն կամ անուն, անձի անվանումը հասարակության մեջ նրան անհատականացնելու նպատակով։ Ներառում է ծնունդը գրանցելիս կամ վաղ տարիքում ծնողների ընտրությամբ տրված անունը, ազգանունը։ Ըստ գիտության մեջ լայն տարածում գտած տեսակետի, մարդկանց անունները ծագել են մարդու զարգացման վաղ շրջանում, ի սկզբանե գոյություն են ունեցել բոլոր ցեղերի ժողովուրդների մոտ։

Ծագումը և ձևերը

Անձնանունները առաջացել են հասարակ անուններից և քիչ՝ աոանձին վանկերի կամ հնչյունների ու տառերի միացումից։ Ըստ Հրաչյա Աճառյանի, անունների մեջ արմատական բաոեր չկան, դրանք նշանակությամբ օժտված բարդ կամ ածանցված բառեր են։ Հնում մարդկանց անվանակոչել են նաև նկատի ունենալով արտաքինը կամ բնավորությունը բնութագրող հատկանիշները, ինչպես՝ Լենկ Թեմուր (կաղ Թեմուր), Իվան Ահեղ, Աշոտ Մսակեր, Աշոտ Ողորմած: Անունները մի լեզվից մյուսին անցնելով և ենթարկվելով հնչյունափոխության կորցրել են իրենց նախնական նշանակությունը։ Ներկայումս ոչ ոք չի խորհում այն մասին, որ Թովմաս նշանակում է «երկվորյակ» և սկզբնապես տրվել է երկվորյակներից մեկին, Պողոս անվանելիս ամենևին նկատի չեն ունենում, որ դա նշանակում է «փոքրիկ»: Անուններ ստեղծել են նաև կապված զանազան դեպքերի հետ։

Տոտեմիստական շրջան

Զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող ժողովուրդների մոտ անունները հաճախ ունեն տոտեմիստական ծագում։ Սամոա կղզու բնակիչները ծննդաբերության ժամանակ կոչում են զանազան տոտեմների անվանումներ, երեխայի ծննդյան պահին արտասանած անվանումը դառնում է նրա անունը։ Տոտեմիստական շրշանից մնացած առանձին անուններ կարելի է հանդիպել այժմ քաղաքակիրթ ժողովուրդների մոտ, ինչպես հրեաների մոտ՝ Ռաշել (գառնուկ), Լեա (կով)։ Հին Արևելքում սովորություն կար աստվածների անուններից կազմված անձնանուններ ստեղծել օրինակ՝ Նիշուբուր Ամամու (Նիշուբուր աստվածուհին մայրս է)։

Հին Հռոմ

Հին Հռոմում հանրապետության ժամանակներից ի վեր քաղաքացիների անունները կազմում էին անձնանունից (Մարկոս), տոհմի կամ զարմի անվանումից (Տուլիուս) և մականունից, որը հաճախ նշում էր՝ ընտանիքի ճյուղը (ինչպես «Ցիցերոն», որ նշանակում է «սիսեռ»)։ Այս երեք բաղադրյալները (լատիներեն՝ tria nomina՝ երեք անուն) երբեմն լրացվում էին երկրորդ մականունով, որը զանազանում էր պատրիկներին մյուս քաղաքացիներից։ Գոյություն ուներ ավանդույթ՝ անձնանունով անվանակոչել ընտանիքի առաջին չորս արու զավակներին։ Մնացածներին անվանակոչում էին ըստ թվական կարգի (Քինտոս՝ հինգերորդ, Սեքստոս՝ վեցերորդ են)։

Սեմիտական ժողովուրդների մոտ և արաբական մշակույթում

Սեմիտական ժողովուրդները երեխային անվանակոչում էին կապելով աստծո հետ, ինչպես Հովհաննես, որ ծագել է «Եհովան ողորմած է» բառերից։ Սեմիտական անձնանուններում գործածվում էին և արաբների մոտ այժմ էլ գործածվում են հոր և որդու անունները, ինչպես՝ Հասան իբն Հյուսեին (Հասան որդի Հյուսեինի) կամ Հասան իբն Հյուսեին աբու Ալի (Հասան որդի Հյուսեինի հայր Ալիի)։

Քրիստոնեական անունների ծագումը

Քրիստոնեության տարածումը լայն շրջանառության մեջ դրեց Հին և Նոր Կտակարաններում հիշատակված եբրայական անունները, թեև դրանք բարձր քաղաքակրթության հասած ժողովուրդների մոտ ամբողջությամբ չարտամղեցին հին անունները։ Անվանակոչման հարցում ավանդույթների բազմազանության փոխարեն առաջ եկան ընդհանուր տենդենցներ։ Միջնադարում գլխավորը դարձավ մկրտության անունը, որն առավելապես որևէ սրբի անուն էր՝ փոխառված այլ լեզուներից և հաճախ հնչյունափոխված։ Վերածննդի շրջանում լայն տարածում ստացան անտիկ քաղաքակրթությունից եկած անունները։ Բուրժուակսւն հեղափոխությունների շրջանում անձնանուններ դարձան շատ հասարակ անուններ։

Մուսուլմանական և Բուդդայական անունների ծագումը

Իսլամի տարածման հետևանքով Ասիայի և Աֆրիկայի շատ ժողովուրդներ, ընդունելով արաբների կրոնը, փոխ առան նաև նրանց անունները։ Բուդդայական կրոնին հետևող ժողովուրդների մոտ փոխառությունները գրեթե բացակայում են։ Համեմատաբար քիչ են և հիմնականում շատ ավելի ուշ շրջանի արդյունք նշանակությունից զուրկ հնչյուններից, վանկերից և բառերից հորինված անունները։

Անունները տարբեր երկրներում

Մի շարք ժամանակակից անթրոպոնիմիկական համակարգերում (հայկական, ռուսական, ևն) ամեն ոք ունի անձնանուն (ընտրված սահմանափակ ցուցակից), հայրանուն և ազգանուն (վերջինների հնարավոր թիվը գործնականորեն անսահմանափակ է)։ Եղել են և կան տարբեր անթրոպոնիմիկական համակարգեր։ Իսպանիայում և Պորտուգալիայում, օրինակ՝ անձը սովորաբար ունի մի քանի անուն (կաթոլիկ եկեղեցական ցուցակից), հայրական և մայրականազգանունները, Իռլանդիայում՝ անձնանուն (սահմանափակ ցուցակից) ագգանվան փոխարեն՝ հոր անուն֊ից ածանցված անուն։ Չինաստանում, Կորեայում, Վիետնամում անունը կազմվում է միավանկ ազգանունից (տարբեր ժամանակաշրջաններում դրանք հաշվվում էին 100 - 400) և անձնանունից, որը սովորաբար կազմված է լինում երկու միավանկ բառերից, ընդ որում անձնանունների թիվը սահմանափակ է։

Other Languages
العربية: اسم شخصي (صفة)
Boarisch: Tafnåmen
беларуская: Асабістае імя
brezhoneg: Anv-bihan
català: Prenom
čeština: Rodné jméno
dansk: Fornavn
Deutsch: Vorname
Ελληνικά: Όνομα
English: Given name
Esperanto: Persona nomo
español: Nombre de pila
eesti: Eesnimi
euskara: Bataio izen
فارسی: نام کوچک
suomi: Etunimi
français: Prénom
arpetan: Prèniom
Frysk: Foarnamme
עברית: שם פרטי
hornjoserbsce: Předmjeno
Bahasa Indonesia: Nama kecil
íslenska: Eiginnafn
italiano: Prenome
қазақша: Есім
ಕನ್ನಡ: ಅಂಕಿತನಾಮ
한국어: 명 (이름)
Lëtzebuergesch: Virnumm
lumbaart: Nomm
lietuvių: Duotas vardas
Nederlands: Voornaam
norsk nynorsk: Personnamn
polski: Imię
português: Prenome
Runa Simi: Runa suti
română: Prenume
русский: Личное имя
Scots: Gien name
Simple English: Given name
slovenčina: Meno (prvé meno)
slovenščina: Osebno ime
Soomaaliga: Magac
српски / srpski: Lično ime
svenska: Förnamn
українська: Особове ім'я
oʻzbekcha/ўзбекча: Ism
walon: Pitit no
中文: 名字