Անձնային խանգարում

Անձնային խանգարում
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասհոգեկան հիվանդություն[1]
Բուն պատճառC34922[2]
ԲուժումՀոգեթերապիա
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն, հոգեբանություն և Հոգեթերապիա
ՀՄԴ-10F60
Հիվանդությունների բազա9889
MedlinePlus000939
MeSHIDD010554
Disease OntologyDOID:1510 և DOID:1510
NCI ThesaurusC34922[2]
Personality disorders Վիքիպահեստում

Անձնային խանգարումը (հուն․՝ ψυχήհոգի + πάθος — տառապանք, հիվանդություն), ներքին փորձի և արտաքին աշխարհին ուղղված գործողությունների կարծրացած պատկերն է (կերպար), ինչը տարբերվում է տվյալ սուբյեկտի մշակութային պատկերացումներից և հասարակական սպասելիքներից, կայուն է ժամանակի մեջ և բերում է դիսֆունկցիայի։ Լայն իմաստով՝ հոգեկան խանգարման ձև։

Անձնային խանգարումները ICD (ՀՄԴ) 10-ում

Ըստ ICD (ՀՄԴ) 10-ի՝ անձնային խանգարումը հանդիսանում է չափահաս անհատի անձնային ու վարքաբանական միտումներում լուրջ խանգարում, որն այլ հիվանդության, ուղեղի կամ այլ վնասվածքի, ինչպես նաև այլ հոգեբուժական խանգարման անմիջական արդյունք չի հանդիսանում (F60)։ Սովորաբար, ICD դասակարգման համաձայն՝ մտնում է հոգեկան և վարքաբանական խանգարումների մեջ։ Քանի որ, այն մտնում է հոգեկան և վարքաբանական խանգարումների բաժնի մեջ (F60-69) և հատուկ անձնային խանգարում ենթաբաժինն է (F60), ունի հետևյալ բնորոշումները.

    • հանդիսանում է կլինիկական նշանակություն ունեցող վիճակների և վարքային պատտերնների բազմազանություն, որ կայուն է և արտահայտում է տվյալ անհատին բնորոշ կյանքի ոճը և սեփական անձին ու այլոց վերաբերվելու ձևը,
    • խորապես կաղապարված ու երկարատև վարքային պատտերններ են, որ դրսևորվում են որպես ոչ ճկուն պատասխան անձնային ու սոցիալական բազմատեսակ իրավիճակների,
    • դրանք զգալի կամ ծայրահեղ շեղումներ են նրանից, թե ինչպես է տվյալ մշակույթում միջին մարդը ընկալում, մտածում, զգում և հիմնականում վերաբերվում այլոց,
    • հակում ունեն ներառելու անձի վարքաբանական և հոգեբանական գործառնման լայն շերտեր,
    • գրեթե միշտ կապված են զգալի անձնային դիսսթրեսի և սոցիալական դրսևորման խնդիրների հետ,
    • սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ դեռահասության շրջանում և պահպանվում է չափահասության ընթացքում։

Այս դասակարգման մեջ ներառվում են.

  1. Պարանոյիդ անձնային խանգարումը (F60.0),
  2. Շիզոիդ անձնային խանգարումը (F60.1),
  3. Հակասոցիալական անձնային խանգարումը (F60.2),
  4. Հուզականորեն անկայուն անձնային խանգարումը (F60.3), որն իր նկարագրությամբ բավական մոտ է DSM-ով Սահմանային անձնային խանգարմանը,
  5. Հիսթրիոնային անձնային խանգարումը (F60.4),
  6. Անանկաստային անձնային խանգարումը (F60.5), որն իր նկարագրությամբ նման է DSM-ով Օբսեսսիվ-֊կոմպուլսիվ անձնային խանգարմանը, (չշփոթել Օբսեսսիվ-կոմպուլսիվ խանգարման հետ),
  7. Խուսափող կամ տագնապային անձնային խանգարումը (F60.6),
  8. Կախյալ անձնային խանգարումը (F60.7),
  9. Այլ հատուկ անձնային խանգարումներ (F60.8),
  10. Չդասակարգված անձնային խանգարումներ (F60.9)[3]։

Տվյալ բաժնում չի նշվում, սակայն ICD-ին անդրադառնում է նաև շիզոտիպիկ անձնային խանգարմանը։ Այն շոշափվում է Շիզոֆրենիա, շիզոտիպիկ և զառանցանքային խանգարումներ բաժնում(F21)։

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Разлад асобы
한국어: 인격장애
Кыргызча: Психопатия
مازِرونی: اختلال شخصيت
Simple English: Personality disorder
slovenčina: Porucha osobnosti
slovenščina: Osebnostna motnja
Soomaaliga: Khalkhal
Tiếng Việt: Rối loạn nhân cách
中文: 人格障礙