Անգուս Յանգ

Անգուս Յանգ
AngusYoung.JPG
Անգուս Յանգ, կենդանի կատարում, 2008 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԱնգուս ՄաքՔիննոն Յանգ
Ի ծնե անունանգլ.՝ Angus McKinnon Young
Ծնվել էՄարտի 31, 1955 (60 տարեկան)
Գլազգո, Շոտլանդիա
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Ժանրերհարդ-ռոք, բլյուզ-ռոք, ռոք-ն-ռոլլ
ՄասնագիտությունԵրաժիշտ, Կիթառիստ
ԳործիքներԿիթառ
Գործունեություն1973 - մինչև մեր օրեր
ԼեյբլEMI
ԱնդամակցությունAC/DC
Կայքacdc.com

Անգուս ՄաքՔիննոն Յանգ (անգլ. Angus McKinnon Young) (մարտի 31, 1955, Գլազգո, Շոտլանդիա), սոլո-կիթառիստ և ավստրալական AC/DC ռոք խմբի երգերի հեղինակ: Յանգը հայտնի է իր կիթառ նվագելու վարպետությամբ, բեմում վայրի էներգիայով և դպրոցական համազգեստով։

Կենսագրություն

Անգուս Յանգը ծնվել է Կրենհիլլում (Գլազգո)։ Նրա մեծ եղբայրներն են Մալքոլմը, Ջորջը, Ալեքսը, ովքեր նույնպես դարձել են երաժիշտներ։ Անգուսը սկսել է նվագել կիթառ 5 տարեկանում։ Իր առաջին կիթառը նա պատրաստել է բանջոից:

Վաղ տարիները

Յանգը լրջությամբ չէր հետաքրքրվում կիթառով, մինչև 1963 թվականին նրա ընտանիքը չտեղափողվեց Ավստրալիա: Իր առաջին կիթառը՝ Gibson SG-ն, Անգուսը ստացել է ինչ-որ մարդու կատալոգում տեսնելուց հետո։ Դրանից առաջ նա նվագում էր Hohner հին կիթառով, որը նա ժառանգել էր եղբորից։ Նախքան AC/DC-ում հանդես գալը, Յանգը նվագում էր տեղի Kantuckee խմբում։ Յանգի խոսքերով, նա մի ամենօրյա ամսագրում աշխատում էր տպագրող, որի հրատարակությունը անընդհատ տեղից տեղ էր տեղափոխվում։

AC/DC-ի ստեղծումը

Անգուս և Մալքոլմ Յանգը կազմեցին AC/DC-ն 1973 թվականին։ Նախնական կազմի մեջ էին մտնում Անգուս Յանգը (սոլո-կիթառիստ), Մալքոլմ Յանգը (ռիթմ-կիթառիստ), Կոլին Բյորջեսը (հարվածային գործիքներ), Լարրի Վան Քրիդտ ( բաս-կիթառ) և Դեյվ Էվանսը (վոկալ)։ Խմբում նվագելով, որոշ ժամանակ անց նա սկսեց բեմ դուրս գալ իր դպրոցական համազգեստով։ Իրականում Անգուսը ատում էր դպրոցը, և երբ նա դուրս եկավ դպրոցից և մտավ AC/DC, Մալքոլմը խմբի մասնակիցներին խնդրեց մտածել իրենց ոճը, իսկ Անգուսի քույրը առաջարկեց նրան կրել դպրոցական համազգեստ։

Նախքան դպրոցականի կերպարին անցնելը Անգուսը ընդունել է տարբեր կերպարներ, այնպիսին՝ ինչպիսին են Սարդ-մարդը, Զորրոն, Սուպերմենը՝ «Սուպեր-Յանգ» անվանումով։ Սակայն այդ կերպարները անսովոր էին, ի տարբերություն դպրոցական կերպարի։

Նոր իրադարձությունները

Չնայաց նրան, որ Անգուսը աշխատում է թաքցնել իր անձնական կյանքը ԶԼՄ-ներից, հայտնի է որ նա ապրում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Նաև հայտնի է, որ 1980 թվականին նա ամուսնացել է Էլլեն անունով աղջկա հետ։

2006 թվականի օգոստոսի 24-ին Անգուս Յանգը, Փոլ Բրենիգանի կողմից, Kerrang! հանդեսում ստացել է Լեգենդի մրցանակ, ով AC/DC-ն համարել է պատմության ամենակարևոր և էական ռոք-խմբերից մեկը։ 2009 թվականին Անգուս Յանգը բրիտանական Classic Rock ամսագրում դասվել է լավագույն կիթառահարների շարքին։

Other Languages
العربية: أنغوس يونغ
asturianu: Angus Young
Boarisch: Angus Young
български: Ангъс Йънг
brezhoneg: Angus Young
bosanski: Angus Young
català: Angus Young
čeština: Angus Young
Cymraeg: Angus Young
Deutsch: Angus Young
Ελληνικά: Άνγκους Γιανγκ
English: Angus Young
Esperanto: Angus Young
español: Angus Young
euskara: Angus Young
فارسی: انگس یانگ
français: Angus Young
galego: Angus Young
hrvatski: Angus Young
magyar: Angus Young
Bahasa Indonesia: Angus Young
italiano: Angus Young
한국어: 앵거스 영
Lëtzebuergesch: Angus Young
lietuvių: Angus Young
latviešu: Anguss Jangs
Malagasy: Angus Young
македонски: Ангус Јанг
Bahasa Melayu: Angus Young
Nederlands: Angus Young
norsk nynorsk: Angus Young
occitan: Angus Young
polski: Angus Young
português: Angus Young
Runa Simi: Angus Young
română: Angus Young
русский: Янг, Ангус
sicilianu: Angus Young
srpskohrvatski / српскохрватски: Angus Young
Simple English: Angus Young
slovenčina: Angus Young
slovenščina: Angus Young
српски / srpski: Ангус Јанг
svenska: Angus Young
Türkçe: Angus Young
українська: Ангус Янг
Tiếng Việt: Angus Young
Winaray: Angus Young