Անգղների խրախճանք

Picto infobox book.png
Անգղների խրախճանք
A Feast for Crows
A Feast for Crows first cover UK.jpg
ՀեղինակՋորջ Մարտին
Տեսակգիրք
Ժանրֆանտազիա
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր976
ՇարքՍառույցի և կրակի երգ
ՆախորդԹրերի մրրիկ
ՀաջորդՊար վիշապների հետ
Հրատարակում(ներ)նոյեմբեր, 2005 թվական
ԵրկիրFlag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՀրատարակիչBantam SpectraԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Voyager Books Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 17, 2005 և նոյեմբերի 8, 2005
Թարգմանիչ հայերենհոկտեմբեր, 2005 թվական
ԳՄՍՀ0-00-224743-7, 0-553-80150-3 և 3-89064-535-6
OCLC61261403 և 414883662
Կայքgeorgerrmartin.com/grrm_book/a-feast-for-crows-a-song-of-ice-and-fire-book-four/ և georgerrmartin.com

Անգղների խրախճանք (անգլ.՝ A Feast for Crows), «Սառույցի և կրակի երգ» շարքի չորրորդ վեպը՝ ամերիկյան գրող Ջորջ Մարտինի կողմից։ Էպիկական ֆանտազիա է՝ սարսափ ժանրին հատուկ տարրերով։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է 2005 թվականի հոկտեմբերի 17֊ին՝ Միացյալ Թագավորությունում[1], իսկ 2005 թվականի նոյեմբերի 8֊ին՝ ԱՄՆ֊ում[2]։ Ի սկզբանե Մարտինը պլանավորել էր, որ «Անգղների խրախճանք» և «Պար վիշապների հետ» վեպերը կլինեն չորրորդ գրքի առաջին և երկրորդ գրքերը։ Բայց հերոսների, սյուժետային գծերի բազմազանության և ձեռագրերի ծավալի հետևանքով 2005 թվականի մայիսին նա հայտարարեց, որ որոշել էր գիրքը բաժանել երկու տարբեր գրքերի՝ տարբեր հերոսներով, որոնցում գործողությունները տեղի են ունենում միաժամանակ։ Մարտինը նաև նշեց, որ «Սառույցի և կրակի երգ» շարքը իր մեջ կներառի յոթ գիրք[3]։

«Անգղների խրախճանք» գիրքը ոչ միայն Նյու Յորք Թայմսի ամենաշատ վաճառվող գրքերից էր, այլ նաև առաջնորդում էր Էգո[4]։ 2006 թվականին վեպը անվանակարգվել է «Լոկուս», «Հյուգո» և «Ֆանտազիա բրիտանական ֆանտազիա» (BFS) մրցանակներին՝ որպես լավագույն ֆանտաստիկ վեպ[5]։

Վեպը էկրանավորվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում՝ հինգերորդ գրքի հետ միասին, «Անգղների խրախճանք» և «Պար վիշապների հետ» գրքերում իրադարձությունները տեղի են ունենում միաժամանակ[6]։ Չնայած որ այնպիսի հերոսների դրվագներն, ինչպիսինն են Բիրեննա Տարտը[7][8][9] և Սաննա Ստարկը[10], օգտագործվել են հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ Հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում կօգտագործվեն «Անգղների խրախճանք» գրքից հատվածներ, որոնք չեն օգտագործվել չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններում[11][12][13]։

Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։

Other Languages