Անարխիզմ

Անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն, որն առաջարկում է կամավոր համագործակցության վրա հիմնվող ինքնավար հասարակություն։ Վերջինս օգտագործվում է առանց պետականության հասարակություն իմաստով, սակայն որոշ հեղինակներ բացատրում են եզրը ավելի հստակ. որպես ազատ, ոչ հիերարխիկ միությունների վրա հիմնվող ինստիտուցիա։ Անարխիզմը համարում է պետությունը ոչ ցանկալի, ոչ անհրաժեշտ և վնասակար։ Անարխիզմը հակադրվում է ոչ միայն պետական համակարգում մարդու հանդեպ իշխանությանը և հիերարխիկ կազմակերպմանը, այլ մարդկային հարաբերություններում ցանկացած իշխանական դրսևորումներին։

Անարխիզմը, որպես փիլիսոփայություն, ճկուն և բազմատարր է և չի առաջարկում եզակի աշխարհայացքով պայմանավորված կոնկրետ համակարգ։ Գոյություն ունեն անարխիզմի բազմաթիվ ուղություններ և ավանդույթներ, որոնց մի մասը իրարամերժ են։ Անարխիստական մտքի տարբեր դպրոցները կարող են հիմնորեն տարբերվել․ ծայրահեղ ինդիվիդուալիզմից մինչև բացարձակ կոլլեկտիվիզմ։ Անարխիզմի ուղղությունները հիմնականում բաժանվում են երկու խմբերի՝ սոցիալական և ինդիվիդուալ։ Սովորաբար, անարխիզմը համարվում է արմատական ձախ գաղափարախոսություն։ Դրա տնտեսական և իրավական փիլիսոփայությունը հիմնականում հանդիսանում է կոմունիզմի, կոլլեկտիվիզմի, սինդիկալիզմի, մուտուալիզմի և մասնակցային տնտեսության հակաավտորիտար ըմբռնումը։

Ստուգաբանություն և Տերմինաբանություն

Անարխիզմ եզրը ածանցավոր բառ է՝ բաղկացած անարխիա բառից և -իզմ ածանցից[1]։ Դրանք իրենց հերթին փոխառություններ են հունարեն ἀναρχία,[2] այսինքն՝ անարխիա[3][4][5] (բաղկացած՝ ἄναρχος, անարխոս, նշանակությունը՝ “կառավարիչ չունեցող”,[6] իր հերթին բաղկացած ժխտական ἀν- նախածանցից(ան-, այսինքն “առանց”), ἀρχός, արխոս, այսինքն “ղեկավար”, “կառավարիչ”,[7](արխոն կամ ἀρχή, arkhē, այսինքն “իշխանություն”, “սուվերենություն”, “մագիստրություն”)[8]) և -ισμός or -ισμα վերջածանցից (-իզմոս, -իզմա):[9] Ֆրանսիական Հեղափոխության ընթացքում տարբեր խմբակցություններ «անարխիստ» են կոչել իրենց հակառակորդներին (ինչպես Ռոբեսպիեռի կողմնակիցները Էբերտիստներին)[10] մինչդեռ նրանցից քչերն էին կրում ավելի ուշ շրջանի անարխիստների գաղափարները։ 19-րդ դարի սկզբի հեղափոխականներից շատերը ազդեցություն են ունեցել հաջորդ սերնդի անարխիստական տեսությունների վրա, (օրինակ․ Վիլյամ Գոդվին և Վիլհելմ Ուեյթլինգ), սակայն չեն օգտագործել անարխիզմ և անարխիստ բառերը իրենց կամ իրենց համոզմունքները սահմանելու համար։

Առաջին քաղաքական փիլիսոփան, ով իրեն անարխիստ անվանեց՝ Պիեռ֊Ժոզեֆ Պրուդոնն էր, այդպիսով 19֊րդ դարի կեսերին ֆորմալ առումով դնելով անարխիզմի սկիզբը։ Սկսած 1890-ականներից Ֆրանսիայում[11] լիբերտարիանիզմ եզրը սկսեց հաճախ օգտագործվել է որպես անարխիզմի հոմանիշ[12] և օգտագործվում է գրեթե միայն այս իմաստով։[13] Մյուս կողմից, լիբերտարիանիզմ է անվանվում նաև ինդիվիդուալիստական ազատ֊շուկայական փիլիսոփայությունը՝ լիբերտարիանական անարխիզմը։

Շատերի կողմից առաջին անարխիստը համարվող Վիլյամ Գոդվինը (1756-1836)
Other Languages
Afrikaans: Anargisme
Alemannisch: Anarchismus
aragonés: Anarquismo
العربية: لاسلطوية
مصرى: اناركيه
অসমীয়া: নৈৰাজ্যবাদ
asturianu: Anarquismu
azərbaycanca: Anarxizm
تۆرکجه: آنارشیسم
башҡортса: Анархизм
žemaitėška: Anarkėzmos
беларуская: Анархізм
беларуская (тарашкевіца)‎: Анархізм
български: Анархизъм
brezhoneg: Anveliouriezh
bosanski: Anarhizam
буряад: Анархизм
català: Anarquisme
کوردی: ئەنارکیزم
čeština: Anarchismus
Cymraeg: Anarchiaeth
dansk: Anarkisme
Deutsch: Anarchismus
Zazaki: Anarşizm
Ελληνικά: Αναρχισμός
English: Anarchism
Esperanto: Anarkiismo
español: Anarquismo
eesti: Anarhism
euskara: Anarkismo
estremeñu: Anarquismu
فارسی: آنارشیسم
suomi: Anarkismi
Võro: Anarkism
føroyskt: Anarkisma
français: Anarchisme
Frysk: Anargisme
Gaeilge: Ainrialachas
galego: Anarquismo
گیلکی: آنارشيسم
עברית: אנרכיזם
हिन्दी: अराजकतावाद
Fiji Hindi: Khalbali
hrvatski: Anarhizam
magyar: Anarchizmus
interlingua: Anarchismo
Bahasa Indonesia: Anarkisme
Ilokano: Anarkismo
italiano: Anarchismo
日本語: アナキズム
Patois: Anaakizam
la .lojban.: nonje'asi'o
Basa Jawa: Anarkisme
ქართული: ანარქიზმი
қазақша: Анархизм
한국어: 아나키즘
къарачай-малкъар: Анархизм
Кыргызча: Анархизм
Latina: Anarchismus
Ladino: Anarkizmo
Lëtzebuergesch: Anarchismus
лезги: Анархизм
Limburgs: Anarchisme
lietuvių: Anarchizmas
latviešu: Anarhisms
Malagasy: Anarsisma
македонски: Анархизам
монгол: Анархизм
मराठी: अराजकता
Bahasa Melayu: Anarkisme
Mirandés: Anarquismo
မြန်မာဘာသာ: မင်းမဲ့ဝါဒီ
مازِرونی: آنارشیسم
Nederlands: Anarchisme
norsk nynorsk: Anarkisme
norsk: Anarkisme
occitan: Anarquisme
ਪੰਜਾਬੀ: ਅਰਾਜਕਤਾਵਾਦ
Deitsch: Anarchism
polski: Anarchizm
Piemontèis: Anarchism
پنجابی: انارکی
português: Anarquismo
română: Anarhism
русский: Анархизм
русиньскый: Анархізм
саха тыла: Анархизм
Scots: Anarchism
srpskohrvatski / српскохрватски: Anarhizam
Simple English: Anarchism
slovenčina: Anarchizmus
slovenščina: Anarhizem
српски / srpski: Анархизам
svenska: Anarkism
Kiswahili: Utawala huria
தமிழ்: அரசின்மை
тоҷикӣ: Анархизм
Tagalog: Anarkismo
Türkçe: Anarşizm
татарча/tatarça: Анархизм
ئۇيغۇرچە / Uyghurche: ئانارخىزم
українська: Анархізм
اردو: نراج
oʻzbekcha/ўзбекча: Anarxizm
vèneto: Anarchismo
Winaray: Anarkismo
მარგალური: ანარქიზმი
ייִדיש: אנארכיזם
Vahcuengh: Fouzcwngfujcujyi