Այլասիրություն

Այլասիրություն (ալտրուիզմ, altruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին։ Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ։ Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունենալ, սակայն այդ նպատակն իրականացնելիս չհասնել հաջողության։Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որոշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց։ Քանի որ «ուրիշները» սովորաբար ավելի շատ են, քան որոշում կայացնողը, այս տարբերակումը գործնական նշանակություն չունի, սակայն կարող է կարևոր լինել երկու անձի առկայության դեպքում։Խաղի տեսության վրա հիմնված քննարկումներում հակադրվում են փոխադարձ այլասիրությունը և համընդհանուր այլասիրությունը։ Փոխադարձ այլասերը ուրիշի հանդեպ նույն վարքագիծն ունի, ինչ նա ունի, կամ ակնկալում է, որ կունենա իր հանդեպ։Համընդհանուր այլասիրությունը, որ հաճախ համարվում է քրիստոնեության հիմնական բարոյական պահանջը, անվերապահ է։ Հասարակական կենսաբանության կիրառությունները ցույց են տալիս, որ անհատների և խմբերի գոյատևման հնարավորությունները կախված են ոչ միայն եսասիրության և այլասիրության ազդեցության ոլորտներից, այլև խնդրո առարկա այլասիրության տեսակից։

  • Գրականություն

Գրականություն

  • Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։
Other Languages
Afrikaans: Altruïsme
Alemannisch: Altruismus
العربية: إيثار
asturianu: Altruísmu
azərbaycanca: Altruizm
беларуская: Альтруізм
български: Алтруизъм
bosanski: Altruizam
català: Altruisme
čeština: Altruismus
dansk: Altruisme
Deutsch: Altruismus
English: Altruism
Esperanto: Altruismo
español: Altruismo
eesti: Altruism
euskara: Altruismo
فارسی: ایثار
suomi: Altruismi
français: Altruisme
עברית: זולתנות
हिन्दी: परहितवाद
hrvatski: Altruizam
magyar: Altruizmus
Bahasa Indonesia: Altruisme
íslenska: Ósérplægni
italiano: Altruismo
日本語: 利他主義
ქართული: ალტრუიზმი
қазақша: Альтруизм
한국어: 이타주의
Кыргызча: Альтруизм
Latina: Altruismus
lietuvių: Altruizmas
latviešu: Altruisms
македонски: Алтруизам
Bahasa Melayu: Altruisme
Nederlands: Altruïsme
norsk nynorsk: Altruisme
norsk: Altruisme
occitan: Altruisme
polski: Altruizm
português: Altruísmo
română: Altruism
русский: Альтруизм
संस्कृतम्: परोपकारः
Scots: Altruism
srpskohrvatski / српскохрватски: Altruizam
Simple English: Altruism
slovenčina: Altruizmus
slovenščina: Altruizem
shqip: Altruizmi
српски / srpski: Алтруизам
svenska: Altruism
тоҷикӣ: Алтруизм
Türkçe: Diğerkâmlık
татарча/tatarça: Альтруистлык
українська: Альтруїзм
oʻzbekcha/ўзбекча: Altruizm
Tiếng Việt: Chủ nghĩa vị tha
中文: 利他主义
Bân-lâm-gú: Lī-thaⁿ-chú-gī
粵語: 利他主義