Ամառային օլիմպիական խաղեր 2016

Ամառային օլիմպիական խաղեր 2016
2016 Summer Olympics logo.png
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՌիո դե Ժանեյրո
ԲրազիլիաԲրազիլիա
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
Բացումօգոստոսի 5, 2016
ՋահակիրՎանդերլեյ դե Լիմա
Փակումօգոստոսի 21, 2016
ՄարզադաշտՌիո դե Ժանեյրո
Մարզիկներ11.544 (հաշվարկված)
Մասնակից երկրներ207 (որակավորված)
Մեդալներ306 հավաքածու 28 մարզաձևում
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 2012
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 2020
Կայքolympic.org/rio-2016
2016 Summer Olympics Վիքիպահեստում

Ամառային Օլիմպիական խաղեր 2016 (պորտ.՝ Jogos Olímpicos de Verão de 2016[Ն 1]), պաշտոնապես նաև անվանում են XXXI ամառային օլիմպիական խաղեր, երեսունմեկերորդ ամառային օլիմպիական խաղերը, որը բազմասպորտային ամենամեծ իրադարձությունն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ 2016 թվականի օլիմպիական խաղերը նաև կոչում են Ռիո 2016, քանի որ այն կայացավ Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա։

Ռիո դե Ժանեյրոն հայտարարվել է 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընդունող քաղաք 2009 թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ՄՕԿ-ի հերթական 121-րդ հանդիպման ժամանակ։ Եզրափակիչ դուրս եկած քաղաքներն էին Մադրիդը, Չիկագոն և Տոկիոն։ Ռիոն դարձավ առաջին հարավամերիկյան քաղաքը, որտեղ անցկացվեցին ամառային օլիմպիական խաղեր և երկրորդ քաղաքը Լատինական Ամերիկայում Մեխիկոյից հետո, որտեղ 1968 թվականին արդեն տեղի էին ունեցել Ամառային օլիմպիական խաղեր և սկսած 2000 թվականից առաջին անգամ տեղի են ունենում Հարավային կիսագնդում։

Խաղերը անցկացվեցին 2016 թվականի օգոստոսի 5-ից մինչև 21-ը և ավելի քան 10.500 մարզիկ 205 երկրից մասնակցեցին խաղերին[1]։ Մրցումները անցկացվեցին 28 սպորտաձևերում ներառյալ Ռեգբի-7 և գոլֆ, որոնք ներառվել են օլիմպիական խաղերի ցանկում ՄՕԿ-ի կողմից 2009 թվականին։

Սպորտային իրադարձությունները տեղի ունեցան 33 վայրում, որոնք բաժանված են քաղաքի չորս տարածաշրջանների մեջ[1]։

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Летнія Алімпійскія гульні 2016 году
føroyskt: Summar-OL 2016
Bahasa Indonesia: Olimpiade Musim Panas 2016
norsk nynorsk: Sommar-OL 2016
srpskohrvatski / српскохрватски: Olimpijada 2016
Simple English: 2016 Summer Olympics
oʻzbekcha/ўзбекча: Yozgi Olimpiada oʻyinlari 2016