Ամանակ

Ամանակ, մորա ( լատ.՝ mora - ժամանակամիջոց), անտիկ տաղաչափության մեջ ժամանակի նվազագույն միավորը։

Ամանակը ցույց էր տալիս կարճ վանկի արտասանության ժամանակամիջոցը։ Բանաստեղծության մյուս միավորները ամանակի կրկնապատկումներն են։ Երկար վանկն իր տևողությամբ հավասար է երկու ամանակի։ Հետևաբար, երկվանկ ոտքերը ( քորեյ, յամբ), որոնք կազմաված են մեկ երկար և մեկ կարճ վանկերից, ունեն երեք ամանակ, իսկ եռավանկ ոտքերը ( դակտիլ, ամֆիբրաքոս, անապեստ)՝ չորս ամանակ և այլն։ Բանաստեղծության տողերն ունեին նույն թվով ամանակներ, և նրանց արտասանության ժամանակամիջոցը հավասար է։ [1]

Ամանակ տերմինը գործածվում է նաև երաժշտության մեջ՝ ժամանակի միավորի հասկացությամբ։ Այս առումով ամանակը գործածվում է նաև ռազմագիտության և ֆիզկուլտուրայի մեջ։

Հայերեն

Թրակացու քերականության մեջ հայերեն թարգմանության մեջ հունարենի հետևողությամբ հայերենում ևս ընդունվել է երկու ամանակի նշան՝ երկար (հունարեն տեքստերում՝ «—», հայերենում՝ «-») և սուղ (հունարեն տեքստերում՝ «-», հայերենում՝ «.»): Այս նշանները հետագայում աստիճանաբար մերժվեցին, առաջինը հունական պարույկի տեսքով՝ «῀» դառնում է զգացմունքային ինտոնացիայի հետ կապված բացականչական, երկարության նշան, իսկ երկրորդը՝ դուրս ընկնում լիովին: Սա պատճառաբանվում է հայերենում երկար ու կարճ ձայնավորների բացակայությամբ [2]:

Other Languages
Чӑвашла: Мора
Esperanto: Morao
estremeñu: Mora
日本語: モーラ
Nederlands: Mora (taalkunde)
norsk nynorsk: Mora
română: Moră
русский: Мора
Basa Sunda: Mora (linguistik)
Türkçe: Bürünbirimcik
中文: 音拍
Bân-lâm-gú: Mora