Ակնաշարժ նյարդ

Ակնաշարժ նյարդ
Lawrence 1960 9.8.png
Ակնաշարժ նյարդը, նրա ճյուղերը և կապը ԿՆՀ֊ի հետ
Brain human normal inferior view with labels uk.svg
Մարդու գլխուղեղի տեսքը ներքևից՝ գանգուղեղային նյարդերի նշումով
Լատիներեն անվանումNervus oculomotorius
Գրանցամատյաններ

Ակնաշարժ նյարդ (լատ.՝  nervus oculomotorius), մարդու և այլ ողնաշարավորների մոտ գանգուղեղային նյարդերից երրորդ զույգն է։ Այն շարժական (մոտոր) նյարդ է․ իր մեջ ներառում է մինչև մկաններ հասնող մարմնական-շարժիչ (սոմատոմոտոր) նյարդաթելեր և վեգետատիվ պարասիմպաթիկ ընդերային-շարժիչ (վիսցերոմոտոր) նյարդաթելեր [1] [2]։ Այն նյարդավորում է ակնաշարժ մկանների զգալի մասը (բացառությամբ աչքի վերին թեք և կողմնային ուղիղ մկանների), ինչի շնորհիվ էլ ստացել է իր անվանումը[3], ինչպես նաև նյարդավորում է վերին կոպը բարձրացնող մկանը (լատ.՝  musculus levator palpebrae superioris), բիբը նեղացնող մկանը (լատ.՝  musculus sphincter pupillae) և թարթչային մկանը (լատ.՝  musculus ciliaris) [4]։ Ակնաշարժ նյարդը նաև հանդիսանում է տեսողության կայունացման բարդ համակարգի բաղկացուցիչ մասերից մեկը (օպտիկոկինետիկ նիստագմ և անդաստակաակնային (վեստիբուլոօկուլյար) ռեֆլեքս ) [5]։ Նյարդի վնասման դեպքում առաջանում է վերոնշյալ ֆունկցիաների խանգարում։

Other Languages