Ալվարո Արբելոա

Football pictogram.svg
Ալվարո Արբելոա
իսպ.՝ Álvaro Arbeloa
Arbeloa2012.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱլվարո Արբելոա Կոկա
ՔաղաքացիությունըFlag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 17, 1983()[1], Սալամանկա, Castile and León, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Խաղացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և «Ռեալ Մադրիդ» ակումբում։

Ակումբային կարիերա

Ալվարոն Ռեալի հետ պայմանագիր է կնքել դեռ վաղ տարիքում և սկսել է խաղալը Ռեալի երիտասարդական ակումբում, որը գլխավորում էր Ռաֆայել Բենիտեսը։ Որոշ ժամանակ անց Արբելոան, իր տեղը չգտնելով հիմնական կազմում և չկարողանալով հաստատվել ակումբում, տեղափոխվեց «Դեպորտիվո»։

Դեպորտիվո

2006 թվականի հուլիսի 24-ին Արբելոան տեղափոխվեց Դեպորտիվո այն ձգտումով, որ իր տեղը կունենա կազմում և կստանա շատ խաղային ժամանակ։

Լիվերպուլ

Շուտով «Լիվերպուլը» ցանկություն հայտնեց ձեռք բերելու իսպանացի ֆուտբոլիստին։ 2007 թվականի հունվարի 31-ին նա տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Գործարքի արժեքը կազմեց 2,5 միլիոն ֆունտ, որից 50%-ը ստացավ Ռեալը։ Նրա դեբյուտը տեղի ունեցավ փետրվարի 10-ին Նյուքասլի դեմ խաղում, որտեղ Լիվերպուլը պարտվեց։ Բայց նրա ամբողջական նորամուտը համարվում է Բարսելոնայի դեմ հանդիպումը Կամպ Նոույում փետրվարի 21-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում։ Այդ խաղում Արբելոան հիմնականում խաղում էր ձախ պաշտպանի դիրքում։ Նրա հիմնական պարտականությունը Լիոնել Մեսսիին փակելն էր։ Չնայած, որ Բարսելոնան աչքի ընկավ առաջին (գոլը տեղի ունեցավ Արբելոայի սխալից հետո), բայց արդյունքուն Լիպերպուլը կարողացավ հաղթել այդ խաղում։ Արբելոան իր առաջին գոլը Լիվերպուլի կազմում խփեց 2007 թվականի ապրիլի 7-ին Ռեդինգի դեմ խաղում։

Կարիերան հավաքականում

2008 թվականի մարտի 27-ին առաջին անգամ խաղաց հավաքականում։ Իտալիայի դեմ ընկերական խաղում Արբելոան 73-րդ րոպեին փոխարինեց Սեխիո Ռամոսին։ Հավաքականի կազմում Արբելոան խաղաց 56 խաղ և հաղթեց Եվրոպայի 2008, Աշխարհի 2010 և Եվրոպայի 2012 թվականների առաջնություններում։

Other Languages
aragonés: Álvaro Arbeloa
asturianu: Álvaro Arbeloa
azərbaycanca: Alvaro Arbeloa
беларуская: Альвара Арбелоа
беларуская (тарашкевіца)‎: Альвара Арбэлёа
български: Алваро Арбелоа
čeština: Álvaro Arbeloa
Esperanto: Álvaro Arbeloa
español: Álvaro Arbeloa
français: Álvaro Arbeloa
hrvatski: Álvaro Arbeloa
Bahasa Indonesia: Álvaro Arbeloa
italiano: Álvaro Arbeloa
lietuvių: Álvaro Arbeloa
latviešu: Alvaro Arveloa
Malagasy: Álvaro Arbeloa
Bahasa Melayu: Álvaro Arbeloa
Nederlands: Álvaro Arbeloa
norsk nynorsk: Álvaro Arbeloa
português: Álvaro Arbeloa
română: Álvaro Arbeloa
srpskohrvatski / српскохрватски: Álvaro Arbeloa
Simple English: Álvaro Arbeloa
slovenčina: Álvaro Arbeloa
српски / srpski: Алваро Арбелоа
Türkçe: Álvaro Arbeloa
українська: Альваро Арбелоа
oʻzbekcha/ўзбекча: Álvaro Arbeloa
Tiếng Việt: Álvaro Arbeloa