Ալմա մատեր

Մարիո Կորբելի Ալմա մատեր արձանը, Հավանայի համալսարանի մուտքի դիմաց, Կուբա

Ալմա մատեր (լատիներեն՝ ալմա՝ սնուցող, բարի, մատեր՝ մայր, հոգ․՝ almae matres), լատինական այլաբանական արտահայտություն, որ վերագրվում է համալսարանին կամ քոլեջին։ Օգտագործվում է, երբ խոսքն այն դպրոցի մասին է, որ հաճախել են։[1] Անգլերենում այս արտահայտությունն ունի անգլերեն տարբեր թարգմանություններ, ինչպես օրինակ «սնուցող մայր» «խնամող մայր» կամ «հոգ տանող մայր»՝ ակնարկելով, որ դպրոցն աշակերտներին տալիս է ինտելեկտուալ, մտավոր խնամք։[2]

Արտահայտության՝ մինչ մերօրյա օգտագործումը լատիներենում «ալմա մատերը» մակդիր էր, որ վերաբերում էր տարբեր մայր աստվածուհիների, հատկապես Ցերեսին կամ Կիբելային, այնուհետև կաթոլիկները սկսեցին վերագրել այն կույս Մարիամին։ Այս արտահայտության մերօրյա կիրառման աղբյուրը արևմտյան աշխարհի ամենահին համալսարանի (ներկայում՝ Բոլոնիայի համալսարան՝ հիմնադրված 1088 թվականին) Alma Mater Studiorum («գիտության սնուցող մայր») կարգախոսն է։[3] Այն վերագրվում է ալումնուս (alumnus) բառին՝ աստիճան, որ տալիս են համալսարանավարտ ուսանողին, որը բառացի թարգմանությամբ նշանակում է «սան» կամ «մեկն ով սնուցվել է»[4]:

Տերմինը կարող է վերաբերել նաև այն երգին կամ հիմնին, որն ասոցացվում է դպրոցի հետ։[5]

Other Languages
Afrikaans: Alma mater
العربية: مدرسة أم
asturianu: Alma mater
azərbaycanca: Alma mater
башҡортса: Альма-матер
беларуская: Альма-матар
български: Алма матер
català: Alma mater
čeština: Alma mater
Cymraeg: Alma mater
dansk: Alma mater
Deutsch: Alma Mater
English: Alma mater
Esperanto: Alma mater
español: Alma mater
euskara: Alma mater
فارسی: آلما ماتر
suomi: Alma mater
français: Alma mater
galego: Alma máter
עברית: אלמה מאטר
हिन्दी: आलमा माटर
hrvatski: Alma mater
Bahasa Indonesia: Almamater
Ilokano: Alma mater
italiano: Alma mater
ქართული: ალმა-მატერი
қазақша: Альма матер
한국어: 모교
kurdî: Alma mater
Кыргызча: Альма-матер
lumbaart: Alma mater
lietuvių: Alma mater
latviešu: Alma mater
Bahasa Melayu: Alma mater
မြန်မာဘာသာ: မိခင်ကျောင်း
Nederlands: Alma mater
norsk nynorsk: Alma mater
norsk: Alma mater
ਪੰਜਾਬੀ: ਅਲਮਾ ਮਾਤਰ
polski: Alma Mater
português: Alma mater
română: Alma mater
русский: Альма-матер
Scots: Alma mater
srpskohrvatski / српскохрватски: Alma mater
Simple English: Alma mater
slovenčina: Alma mater
slovenščina: Alma mater
shqip: Alma Mater
српски / srpski: Алма матер
svenska: Alma mater
тоҷикӣ: Алма-матер
Tagalog: Inang diwa
Türkçe: Alma mater
українська: Альма-матер
Tiếng Việt: Alma mater
中文: 母校