Ալեքսանդր Օպարին

Picto Info sciences exactes.png
Ալեքսանդր Օպարին
Aleksandr Oparin and Andrei Kursanov in enzymology laboratory 1938.jpg
Ծնվել էմարտի 2, 1894(1894-03-02)[1]
Ուգլիչ, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 21, 1980(1980-04-21)[3][4][5][6][1] (86 տարեկանում)
Էկվադոր, Գուայակիլ, Էկվադոր[7]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Դավանանքքրիստոնեա
Մասնագիտությունկենսաբան, կենսաքիմիկոս և քիմիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերdepartment of physics and mathematics of Moscow University
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Եղել է գիտական ղեկավարQ28359230? և Բորիս Վարդապետյան
ՊարգևներԼենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Քալինգի մրցանակ Empresa de Ferrocarriles Ecuatorianos «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ և Լենինյան մրցանակ
Aleksandr Oparin Վիքիպահեստում

Օպարին Ալեքսանդր Իվանովիչ (1894–1980), խորհրդային կենսաքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969

Կենսագրություն

1917 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ 1927–1934 թվականին եղել է շաքարի արդյունաբերության կենտրոնական ինստիտուտի տնօրենի տեղակալ և կենսաքիմիական լաբորատորիայի վարիչ, միաժամանակ (1929–1931) Մոսկվայի Դմիտրի Մենդելեևի անվան քիմիա–տեխնոլոգիական ինստուտի պրոֆեսոր, 1942–1960 թվականին՝ Մոսկվայի համալսարանի բույսերի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, 1975 թվականից՝ մոլեկուլային կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր։ 1935 թվականին Ա․ Բախի հետ մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի (այժմ՝ Ա․ Բախի անվան) ինստիտուտի կազմակերպմանը, եղել այդ ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1946 թվականից՝ ռեկտոր, 1948–1955 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բուսական հումքի վերամշակման, ֆերմենտաբանության և տեխնիկական կենսաքիմիայի, Երկրի վրա կյանքի ծագման հարցերի ուսումնասիրությանը։ Ցույց է տվել, որ մի շարք սննդանյութերի տեխնիկական մշակման արտադրության հիմքում ընկած է կենսակատալիզի երևույթը։ Մշակել է տեխնիկական կենսաքիմիայի հիմունքները ԽՍՀՄ–ում։ Երկրի վրա կյանքի ծագման հարցերի շուրջ Օպարին հանդես է եկել 1922 թվականին՝ Ռուսաստանյան բուսաբանների ընկերության նիստում, ապա հրատարակել «Կյանքի ծագումը» գիրքը (1924)։ Ըստ Օպարիի կյանքը Երկրի վրա ստեղծվել է անօրգանական, անկենդան մատերիայից, որ Երկրի վրա երկարատև էվոլյուցիայի փուլերից մեկում առաջացել են այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կյանքի ծագումը դարձել է հնարավոր և անխուսափելի։ Օպարիի տեսության առանձին դրույթներ հաստատվեցին փորձնականորեն։ Օպարիի կյանքի ծագման Ա․ Ի․ Չպարին ուսումնասիրության միջազգային ընկերության պրեզիդենտն էր (1970 թ.)։ Այդ ընկերությունը 1977 թ. սահմանել է Օպարիի անվան ոսկե մեդալ։ Օպարին արտասահմանյան հինգ երկրների ԳԱ պատվավոր անդամ էր, խորհրդային կենսաքիմիկոսների ազգային կոմիտեի նախագահը (1952 թ.)։ Լենինյան (1974), Ա․ Բախի անվան, Քալինգի (ՅՈԻՆԵՍԿՕ, 1976), Մ․ Լոմոնոսովի անվան (1980) մրցանակներ և Ա․ Մեչնիկովի անվան ոսկե մեդալ։ Պարգևատրվել է Լենինի 5, Աշխատանքային կարմիր դրոշի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։

Other Languages
Esperanto: Aleksandr Oparin
Bahasa Indonesia: Alexander Oparin
íslenska: Alexander Oparin
македонски: Александар Опарин
Nederlands: Aleksandr Oparin
português: Aleksandr Oparin
srpskohrvatski / српскохрватски: Aleksandar Oparin
Simple English: Alexander Oparin
oʻzbekcha/ўзбекча: Aleksandr Oparin
Tiếng Việt: Alexander Oparin