Ալեքսանդր Սկրյաբին

Ալեքսանդր Սկրյաբին
Skrjabin Alexander.jpg
Ծնվել էհունվարի 6, 1872()[1][2][3][4][5][6], Մոսկվա, Ռուսական կայսրություն[8]), ռուս կոմպոզիտոր և դաշնակահար։

Կենսագրություն

Ծնվել է Մոսկվայում 1871 թվականի դեկտեմբերի 25-ին։ Երաժշտական տաղանդն ի հայտ է եկել փոքր հասակում։ Ժառանգել է այն մորից, որը տաղանդավոր դաշնակահար էր։ 1882 թվականից Ալեքսանդրը սկսում է երաժշտության դասեր վերցնել Գ. Կոնյուսի՝ Մոսկվայի կոնսերվատորիայի սաներից մեկի մոտ, որը հետագայում դարձավ հայտնի երաշժտագետ-տեսաբան։ Նույն տարվա աշնանը Սկրյաբինը փայլուն կերպով քննություն է հանձնում և ընդունվում Մոսկովյան երկրորդ կադետային կորպուս՝ առաջին աշակերտի կոչումը ստանալով։ Արդեն իսկ պատանի հասակում նա մասնակցում է կադետական կորպուսի դահլիճում տրվող բաց համերգին, որտեղ կազմակերպվում էին երաժշտական-գեղարվեստական երեկույթներ։ Համերգի ժամանակ Բախի գավոտը կատարելիս դաշնակահար Սկրյաբինը մի փոքր սխալվեց, բայց չկորցրեց իրեն և շարունակեց նվագել՝ գերմանացի հանճարի ոճով իմպրովիզացիա կատարելով։ Այսպիսի ինքնատիրապետումը և կատարողական կամքը բնորոշ էին երաժշտին նաև հասուն տարիքում։

1885 թվականին նա սկսում է դաշնամուրի դասեր վերցնել հայտնի մանկավարժ Ն. Զվերևից և կոմպոզիցիայի դասեր՝ Ս. Տանեևից։ 1888 թվականին Սկրյաբինն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա։ Այստեղ սկսվում են նրա պարբերական համերգային ելույթները։ Նրա սիրելի կոմպոզիտորն էր Շոպենը, նվագում էր նաև Լիստի, Բեթհովենի և Շումանի ստեղծագործություններից։ Կատարողական արվեստի մեջ հմտանալու ձգտումը բերում է ողբերգության, որն իր հետքն է թողում նրա ողջ հետագա կյանքի վրա։ Չխորհրդակցելով ուսուցչի հետ, նա չափից ավել ինքնուրույն վարժություններ կատարում, ինչի հետևանքով վնասում է ձեռքը։ Բժիշկների օգնությամբ մեծ դժվարությամբ հաջողվեց վերադարձնել ձեռքի աշխատունակությւոնը, սակայն նախկին վարպետությունն, իհարկե, կորսված էր։ Այս ցնցումն ազդեց կոմպոզիտորի հոգեկանի վրա։

1892 թվականին Սկրյաբինն ավարտում է կոնսերվատորիան դաշնամուրի գծով, բայց կոմպոզիտորական դիպլոմ չի ստանում, քանի որ նրա հարաբերությունները պրոֆեսոր Ա. Արենսկու հետ, որն ազատ ստեղծագործության դասերն էր վարում, չէին կայացել։ Ուստի, Մոսկվայի կոնսերվատորիայի պատմության մեջ նա մնաց որպես փոքր ոսկյա մեդալակիր։ Երիտասարդ երաժիշտն այդ ժամանակ արդեն տարբեր ժանրերում բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ էր։ Բայց, այնուամենայնիվ, նրա հակումը դեպի դաշնամուրային և սիմֆոնիկ երաժշտությունը բավականին վառ կերպով դրսևորվում է։ Սկրյաբինի առաջին ստեղծագործությունների ոճը կարելի է դասել Շոպենի ավանդույթները ժառանգած ուշ ռոմանտիզմի փորձերի շարքը։ Սակայն, արդեն «հետշոպենյան» պրելյուդներում և էտյուդներում հնչում են հանճարեղ նորարարի ներդաշնակ լեզվի տարրերը։

1894 թվականը Սկրյաբինի կյանքում նշանավորվում է կարևոր հանդիպումով։ Նա ծանոթանում է հայտնի բարերար Մ.Պ. Բելյաևի հետ, որը միանգամից և առանց կասկածանքի հավատաց երիտասարդ կոմպոզիտորի տաղանդին և, բացի դրանից, գերեց նրան իր գերազանց դաստիարակությամբ և շփվելու նուրբ ոճով։ Այդ ժամանակից Սկրյաբինի ստեղծագործությունները սկսվում են տպագրվել, իսկ նրա սիմֆոնիկ արարումները հնչում են ուուսական սիմֆոնիկ համերգների ծրագրերում։ 1896 թվականից Սկրյաբին կոմպոզիտորի հռչակը տարածվում է ամենուրեք։ Փոփոխություններ են տեղի ունենում նաև անձնական կյանքում։ Ալեքսանդրն ամուսնանում է 1897 թվականին Մոսկվայի կոնսերվատորիան ոսկյա մեդալով ավարտած տաղանդավոր դաշնակահար Վերա Իվանի Իսակովիչի հետ։ 1897-1898 թվականներին արտասահմանյան ուղևորության ժամանակ կինը ելույթ էր ունենում նրա հետ համերգներում՝ կատարելով ամուսնու գործերից։

Քսանվեց տարեկանում Սկրյաբինը ստանում է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանի պրոֆեսորի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ։ Նա ընդունում է այդ առաջարկը և դրսևորում իրեն որպես ընդունակ ուսուցիչ։ Բացի կոնսերվատորիայից դաշնամուրի դասեր է տալիս նաև Եկատերինյան ինստիտուտում։ Նրա աշակերտուհիներից շատերը հետագայում ընդունվում էին նրա դասարանը կոնսերվատորիայում։ 1904 թվականից Սկրյաբինը մեկնում է արտերկիր։ Մինչև 1910 թվականը նա ապրում և համերգներ է տալիս արտասահմանում՝ երբեմն վերադառնալով Ռուսաստան: Նրա ճակատագրում լուրջ շրջադարձ է տեղի ունենում։ Կոմպոզիտորը տարվում է Տատյանա Ֆյոդորի Շլեցերով։ Ալեքսանդրին շատ է տանջում ստեղծված իրավիճակը. նա զգում է, որ ինչ-որ «ահավոր» բան է գործում։ Կինը՝ Վերան, ստիպված էր երեխաների հետ մեկնել Մոսկվա, որտեղ նա վերսկսեց իր համերգային գործունեությունը և սկսեց դասավանդել կոնսերվատորիայում։ Ամուսնալուծության համաձայնություն նա այդպես էլ չտվեց և պահպանեց ամուսնու ազգանունը։ Տատյանա Շլեցերն, այսպիսով, ստիպված էր հաշտվել կոմպոզիտորի անօրինական կնոջ կարգավիճակի հետ։ 1905 թվականի հոկտեմբերին ծնվում է Սկրյաբինի առաջին դուստրը երկրորդ ամուսնությունից։

Keys arranged in a circle of fifths in order to show the spectral relationship.
Սկրյաբինի դաշնամուրը (Colours described by Scriabin.)
Other Languages
azərbaycanca: Aleksandr Skryabin
Nederlands: Aleksandr Skrjabin
norsk nynorsk: Aleksandr Skrjabin
português: Alexander Scriabin
Simple English: Alexander Scriabin
Tiếng Việt: Alexander Scriabin