
Գրքի առաջին էջը (
1776 թվականի լոնդոնյան հրատարակությունը)
Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ (անգլ.՝ An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations), շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթի հիմնական աշխատությունն է, որը հրապարակվել է 1776 թվականի մարտի 9-ին շոտլանդական լուսավորության ժամանակ։ Գիրքը մեծ ազդեցություն է կատարել
Գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1775-1776 թթ.: Այդ պատճառով, երբ որ գրքի մեծ մասում ասվում է իրերի իրական դրության մասին, պետք է հաշվո առնել իրերի այն դրությունը, որը եղել է այն կամ ավելի վաղ ժամանակ։ Երրորդ հրատարակությունում (1784 թ.) մի քանի հավելում է կատարած, մասնավորապես անդրադարձ մաքսերի և խրախուսադրամների գլուխներին։ Գիրքը մեծ ազդեցություն է ունեցել տնտեսագիտության տեսության և մասնավորապես քաղաքական տնտեսագիտության վրա։