Ադամաթզենու հանրապետություն

Ադամաթզենու հանրապետություն ( անգլ.՝ Banana republic, իսպ.՝ República bananera), Լատինական Ամերիկայի քաղաքական անկայություն և սահմանափակ գյուղատնտեսական արտադրությունից կախվածություն ունեցող երկրների նշման համար եզր։ Ադամաթզենու հանրապետության հիմնական տարրերն են. ազգային արտադրանքի բաշխման նշանակալի անհավասարություն, հետամնաց ներքնակառույց, կրթություն և տնտեսություն, ուժեղ կախվածություն օտարերկրյա կապիտալից, համեմատաբար բարձր արժեքազրկում, բյուջեի պակասորդ և ազգային արժույթի իջող կուրս։

Նեղ իմաստով եզրը օգտագործվում էր Կենտրոնական Ամերիկայի երկրների վերաբերյալ, որտեղ երկար ժամանակ ամերիկյան մրգային «Չիգիտա» (նախկին «Յունայթեդ Ֆրութ Քամփընին» ընկերությունը (նույն «Յունայթեդ Բրենդսը») ազդում էր և շարունակում է մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների տնտեսության և քաղաքակաության վրա (մասնավորապես մի քանի ռազմական ներխուժում է կազմակերպել, այդ թվում ներխուժում Գվաթեմալա և մեծաքանակ պետական հեղաշրջումներ։

Ժամանակակից լեզվում ադամաթզենու հանրապետություն եզրը ծախված կառավարությունով, քայքայված տնտեսություն, մեծ արտաքին պարտքով, պաշտոնյաների կաշառակերությունով, ցածր աշխատավարձով և մեծաթիվ ազգաբնակչության աղքատության մեջ ապրող երկրների։

Առաջին անգամ ադամաթզենու հանրապետություն եզրը օգտագործել է Օ. Հենրին 1904 թվականին «Թագավորները և կաղամբը» պատմվածքների ժողովածուում։

Other Languages
azərbaycanca: Banan respublikası
Ελληνικά: Μπανανία
Esperanto: Bananrespubliko
hrvatski: Banana-država
Bahasa Indonesia: Republik pisang
íslenska: Bananalýðveldi
македонски: Банана-држава
Nederlands: Bananenrepubliek
norsk nynorsk: Bananrepublikk
srpskohrvatski / српскохрватски: Banana republika
Simple English: Banana republic
slovenščina: Bananska republika
српски / srpski: Банана држава
svenska: Bananrepublik
Türkçe: Muz cumhuriyeti
татарча/tatarça: Банан республикасы
Tiếng Việt: Cộng hòa chuối